Արճճախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արճճախոտ
Plumbago zeylanica
Plumbago auriculata
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Արճճախոտազգիներ
Ցեղ Արճճախոտ
Լատիներեն անվանում
Plumbago
L., 1753
Հայերեն տարանուններ

Արդղիկ, շեթարաճ, արդուխա

Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 21337
NCBI 4439
EOL 61365

IPNI30241542-2

Արճճախոտ (լատ.՝ Plumbago), արդղիկ, շեթարաճ, արդուխա, արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արճճախոտ եվրոպական (P. europaea

Ձևաբանություն[խմբագրել]

Արմատային համակարգը հզոր է, ցողունի բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները մերկ են, գեղձաատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կարմիր, ծիրանագույն, մանուշակավարդագույն, վարդագույն, դեղին կամ սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը երկփեղկ է, ճայթող։ Պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է ստորին և միջին լեռն, գոտիների քարքարոտ և ժայռոտ վայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png