Արկադի Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Ալեքսանդրի Զաքարյան
Ծնվել է1955 թվականի դեկտեմբերի 18
ԾննդավայրՄյուրիշեն
Մահացել է1994 թվականի մայիսի 17
Մահվան վայրՄյուրիշեն
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԿապիտան
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Արկադի Ալեքսանդրի Զաքարյան (դեկտեմբերի 18, 1955, Մյուրիշեն, Մարտունու շրջան - մայիսի 17, 1994, Յուսուֆջանլու, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, ՊԲ կապիտան (1996, հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1976 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1984-1990 թվականներին աշխատել է Աշխաբադում։ 1990-1994 թվականներին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (գումարտակի հրամանատար) կազմերում մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Մարտակերտի, Ֆիզուլիի, Աղդամի ու այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1992 թ. ծանր վիրավորվել է, տեղափոխվել Երևան, ապաքինվելուց հետո վերադարձել ռազմաճակատ։ Զոհվել է 1994 թ. մայիսի 17-ին։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մյուրիշենում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։