Արծիվը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծիվը
անգլ.՝ The Eagle
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ[1], դրամա, ռազմական ֆիլմ, պատմական դրամա, Պեպլում և վեպի էկրանավորում
ՀիմքԻններորդ լեգիոնի արծիվը
Թվականփետրվարի 9, 2011 և մարտի 3, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔևին ՄակԴոնալդ[3][1][4][…]
ՊրոդյուսերԴունկան Քենուորսի
Սցենարի հեղինակՋերեմի Բրոք և Ռոզմարի Սաթքլիֆ
ԴերակատարներՉաննինգ Տատում[3][5][4][…], Ջեյմի Բել[3][5][4][…], Դոնալդ Սաթերլենդ[3][5][6][…], Մարկ Սթրոնգ[3][5], Տահար Ռահիմ[3][5], Դենիս Օ'Հեյր[3][5][7][…], Դեքին Մեթյուզ[3][5], Դուգլաս Հենշոլ[3][5], Ջոն Քեմփլինգ[5], Իշտվան Գյոզ, Ջուլիան Լյուիս Ջոնս[3][5], Փոլ Ռիթեր[3][5], Փիփ Քարթեր[3][5], Lukács Bicskey?[5], Ալադար Լակլոտ[3][5], Լասլո Շոլտ[3][5], Բրայան Գլիսոն և Նեդ Դեննեհի
ՕպերատորԷնթոնի Դոդ Մենթլ[8][9][10]
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն[11]
ՄոնտաժՋասթին Ռայթ
Պատմվածքի վայրՇոտլանդիա, Անգլիա և Հռոմեական Բրիտանիա
Նկարահանման վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունFilm4 Productions և DMG Entertainment
Տևողություն114 րոպե[12]
Բյուջե20 միլիոն $
Շահույթ36 054 706 $[13]
Պաշտոնական կայքէջ

Արծիվը (անգլ.՝ The Eagle), անգլիացի գրող Ռոզմարի Սթաքլիֆի պատմական աշխատանքն է, նվիրված Հռոմեական կայսրությանը և Բրիտանիային (117 թվականից հետո)։ Եռագրության առաջին մասին շարունակում են «Արծաթե ճյուղ» (The Silver Branch, 1957) և «Ջահակիրները» (The Lantern Bearers, 1959) մասերը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի փետրվարի 10-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ցենտուրյոն Մարկ Ֆլավիուս Ակվիլան Մեծ Բրիտանիայում մի փոքր հռոմեական կայազորի հրամանատարն էր։ Նա եկել էր Բրիտանիա, որպեսզի իմանար, թե ինչ բախտ է ունեցել 12 տարի առաջ Բրիտանիայի հյուսիսում անհետ կորած իններորդ լեգեոնը։ Այնտեղ նրա հայրը զբաղեցնում էր պրիմիպիլայի պաշտոնը (առաջին կորտի ավագ հարյուրապետը, լեգեոնից հետո երրորդ անձը)։ Բրիտանիացիների առաջին բախման ընթացքում Մարկը լուրջ վնասվածք է ստանում և ստիպված հեռանում է ծառայությունից։ Վերականգնելով, նա տեղափոխվում է Կալևա (ժամանակակից Սիլչես) քաղաքում ապրող հորեղբայր Ակվիլայի մոտ։ Մի անգամ նրա հորեղբորը հյուրնկալվում է վեցերորդ լեգեոնի հրամանատար Կլավդիոս Հերոնիմյան։ Նրանից Մարկը անորոշ տեղեկություններ է ստանում այն մասին, որ Վալ Ադրիանի ետևում դեպի հյուսիս, քոչվոր ցեղերի մոտ իբրև տեսել են իններորդ լեգեոնի կորած արծիվը։ Ցանկանալով, որ արծիվը վերադառնա հռոմեացիների մոտ, քանի որ այն համարվում է հռոմի հաղթանակների խորհրդանիշը, Մարկը որոշում է պարզել իններորդ լեգեոնի ճակատագիրը և վերադարձնել արծիվը, հույս ունենալով, որ դրանից հետո լեգեոնը նորից կձևավորվի։ Հյուսիս մեկնելիս նա իր հետ վերցնում է Էսկային, ով եղել է բրիտանական ցեղի` Բրիգանտների տոհմի առաջնորդի որդին, ով կռիվներից մեկի ժամանակ փոքր տարիքում գերի էր ընկել հռոմեացիների մոտ։ Գլադիորական մարտերից մեկի ժամանակ, երբ որոշվում էր Էսկայի ապրելու հարցը, Մարկը փրկում է նրան և դարձնում իր ծառան, վերջինս էլ խոստանում է Մարկին, որ հավետ կծառայի նրան։ Երկար որոնումներից հետո, մի քանի ամիս անց, նրանք հանդիպում են մի որսորդի, որի անունն էր Գերն։ Նրա պարանոցի տակ կար մի սպի, որը լինում է միայն հռոմեացի լեգեոններների ու զինվորների պարանոցներին։ Պարզվում է, որ Գերնը եղել է իններորդ լեգեոնի կորած հայրուրապետներից մեկը, ով մյուսների հետ ուղևորվելով հյուսիս, հազիվ էր փրկվել մարտից։ Գերնը կռվի կեսից փախել էր մի քանի ընկերների հետ, որպեսզի փրկվեր զոհվելուց։

Գերնը ցույց է տալիս Մարկին և Էսկային, թե որտեղ են ապրում արծիվը տարած ցեղերը։ Հասնելով այդ ցեղերին` Մարկը և Էսկան ներկայանում են նրանց իբրև բրիտանացիներ և հյուրնկալվում ցեղի առաջնորդի մոտ, ով պատմում է նրանց այդ կռվի և իններորդ լեգեոնի կործանման մասին, որից հետո ծիսակարգի ժամանակ Էսկան և Մարկը տեսնում են արծվին։ Հաջորդ գիշեր ընկերները արծվին գողանում են սրբավայրից։

Ո՛չ ֆիլմում, ո՛չ էլ գրքում հերոսները արծիվը չեն բերում Հռոմ։ Գրքի սյուժեի համաձայն, Մարկը ցույց է տալիս արծիվը իր հորեղբոր` Ակվիլայի տան հյուրին, որը միանգամից հասկանում է, որ լեգեոնը վերականգվելու է սենատի կողմից, և արծիվը իսկապես վերադարձվել է Հռոմին։ Այնուամենայնիվ, սենատը պաշտպանում է Հռոմում Մարկի և Էսկայի հերոսությունը։ Մարկն ստանում է հողի և փողի պարգև, իսկ Էսկան `Հռոմի քաղաքացիության իրավունք։ Ֆիլմի մեջ արծիվը ներկայացվում է հռոմեական պաշտոնյաներին, ներառյալ մի քանի սենատորներների, ըստ երևույթին, Հռոմի վարչական կենտրոններից մեկում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չենինգ Թաթում — Մարկ Ֆլավիուս Ակվիլա
  • Ջեյմի Բել — Էսկա Կունավալի որդի
  • Դոնալդ Սազերլենդ — հորեղբայր Ակվիլա
  • Մարկ Ստրոնգ — Գերն / Լուիս Կայ Մետելլ
  • Թահար Ռահիմ— քոչվոր ցեղի առաջնորդի որդին
  • Դենիս Օ’Հեր — Լուտորյոս
  • Դուգլաս Հենշոլլ — Կրադոս
  • Դակին Մեթյուզ — Սենատոր Կլավդիոս Մարսելուսը
  • Պիպ Քարթեր — Լեգիոն Սերյուս Պլացիդի
  • Նեդ Դենեհի — քոչվոր ցեղի առաջնորդ
  • Լուկաշ Բիկսկի— ընկեր
  • Ջոն Քամփլինգ- Կալեդոնացի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]