Արխիտրավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արխիտրավ (հունարեն՝ άρχή-ավագ, գլխավոր և լատին․՝ trabs-հեծան), քովթար, անտաբլեմենտի 3 հորիզոնադիր մասերից ներքևինը, որ նստում է սյուների խոյակներին և ունի հիմնական կոնստրուկտիվ տարրի նշանակություն։ դորիական և տոսկանական օրդերներում արխիտրավը լայն, հարթ հեծան է։ հոնիական և կորնթական օրդերներում ունի սանդղաձև դասավորված 3 հորիզոնական փոքր ելուստ՝ ֆասցիաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 68