Արխանգելսկոյե (թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխանգելսկոյե(Մոսկվայի շրջան): Միքայել հրեշտակապետի եկեղեցի

Արխանգելսկոյե (թանգարան), Մոսկվայից 20 կմ արևմուտք գտնվող դաստակերտ, այժմ՝ թանգարան։ Անսամբլը կառուցվել է կլասիցիզմի ոճով, ներառում է պալատը (1780-ական թվականներին նախագծել է ճարտարապետ դը Գեռնը), XVIII-րդ դարի կանոնավոր պուրակը՝ դարավանդներով, արձաններով և պուրակային կառույցներով, այդ թվում՝ թատրոնը (1817-1918, Պ․ Գ․ Գոնզագոյի պահպանված դեկորացիաներով)։ Պալատում պահպանվել են կահույքը, խեցեղեն և այլ առարկաներ, Է․ Մ․ Ֆալկոնեի, Ի․Պ․Վիտալիի և այլոց քանդակները, Ա․վան Դեյքի, Հ․Ռոբերի, Ֆ․ Բուշեի, Պ․Ռոտարիի նկարները, որոնց մեջ Ջ․ Բ․ Տիեպոլոյի երկու մեծադիր՝ «Անտոնիոսի և Կլեոպատրայի հանդիպումը» և «Կլեոպատրայի խնջույքը» կոմպոզիցիաները, ուր գլխավոր անձանց թվում պատկերված է Արտավազդ Բ։ Դաստակերտի անսամբլում են Միքայել հրեշտակապետի եկեղեցին (1646) և «Սուրբ դարպասները» (1825-1926

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png