Արխալուղ, տղամարդկանց և կանանց՝ ներքուստ աստառված կովկասյան վերնազգեստ-թիկնոց։ Իջնում է մինչև ծնկները։ Տղամարդկանց արխալուղը լինում է գլխավորապես մուգ կապտավուն կամ սև ասվիից, կանանցը՝ կապույտ թավշից (Ախալցխա, Երևան), կանաչ բրդյա կտորից (Սյունիք, Արցախ), կապույտ մետաքսից (Գողթն) և այլն։ Արխալուղը դեռևս պահպանվում է Սյունիքում և Արցախում։