Արի Պազովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արի Պազովսկի
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1887
Պերմ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 1953(1953-01-06)[1] (65 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր, երաժիշտ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԲելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ

Արի Մոիսեևիչ Պազովսկի (ռուս.՝ А́рий Моисе́евич Пазо́вский, հունվարի 21 (փետրվարի 2), 1887, Պերմ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 6, 1953(1953-01-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1940)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Լ․ Աուերի ջութակի դասարանը։

Որպես դիրիժոր հանդես է եկել 1905 թվականից, Պերմի օպերային թատրոնում։ Աշխատել է Կազանի, Սարատովի, Խարկովի, Օդեսայի, Կիևի, Զիմինի մոսկովյան և այլ օպերային թատրոններում։

1936-1943 թվականներին եղել է Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի, 1943-1948 թվականներին՝ Մեծ թատրոնի (1923-1928 թվականներին ընդմիջումով՝ դիրիժոր) գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։

Պազովսկին 20-րդ դարի 1-ին կեսի խոշորագույն օպերային դիրիժորներից է։

Իրականացրել է Գունոյի «Ֆաուստ» (1924), Վագների «Վալկիրիա» (1925), Մուսորգսկու «Բորիս Գոդունով» (1927), Գլինկայի «Իվան Սուսանին» (1939-1945), Չայկովսկու «Չարոդեյկա» (1941) և այլ օպերաների բեմադրությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1942, 1943)

Պարգևատրվել է երկու շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Пазовский Арий Моисеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։