Արիստակես Տեր-Սարգսենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստակես Տեր-Սարգսենց
Ծնվել էփետրվարի 6, 1844(1844-02-06)
Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 8, 1896(1896-06-08) (52 տարեկան)
Մասնագիտությունհասարակական ակտիվիստ և բանահավաք
Տիրապետում է լեզուներինհայերեն

Արիստակես Հարությունի Տեր-Սարգսենց (Տևկանց) (փետրվարի 6, 1844(1844-02-06), Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 8, 1896(1896-06-08)[1]), հասարակական գործիչ, բանահավաք։

Սեդրակ և Երեմիա Տեր-Սարգսենցների եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագի ժառանգավորաց վարժարանը։ 1884 թվականին եղել է Նարեկավանքի վանահայրը, 1890 թվականին՝ Տրապիզոնի հայոց հոգևոր առաջնորդը։ 1894 թվականին կարգվել է Վարագավանքի վանահայր։ 1896 թվականի հայկական կոտորածների ժամանակ նրան սպանել են թուրք հրոսակները։ «Նամակներ, երգեր, առածներ, առեղծվածներ․․․» (1875) և «Հայերգ» (1882) ժողովածուներում ամփոփված են հայկական ժողովրդական երգարվեստի գողտրիկ նմուշներ, Ֆրիկի, Քուչակի, Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու և այլոց տաղերը, նյութեր ժողովրդական կենցաղի վերաբերյալ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այցելություն ի Հայաստան, 1878 թ., Հայկական ԽՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1985, 136 էջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Արիստակես Տեր-Սարգսենց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  2. Տեր-Սարգսենց), Արիստակես Տեւկանց (is Արիստակես (1985). Այցելություն ի Հայաստան, 1878 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  • Հովակիմյան Բախտիար։ Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, 2002, էջ 75։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 685