Արիական ռասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

"Արիական" տերմինը սերում է հնդեվրոպական նախահայրենիքի բնիկ` Արիական Քաղաքակրթության ու մշակույթի ժամանակներից և շատ ավելի հին է, քան Հինդուիզմը, ուստի այն չի կարելի շտապողաբար նախ դնել "արիական ցեղեր" հակագիտական տերմինի կողքին, ապա և թույլ տալ հետագա ձևախեղումները, որոնց հիմնական պատճառներից էին Բրիտանական Կայսրության կողմից Հնդկաստանի գաղութացումն ու այդ նպատակով վերջինիս պատմության միտումնավոր վերաշարադրումները: "Արիական" տերմինը սանսկրիտից թարգմանաբար տարբեր իմաստներով է հանդես գալիս` կոնտեքստից կախված, ինչպես և շատ այլ դարակազմիկ տերմիններ, սակայն դրա հիմնական, ամենից լայնորեն կիրառվող իմաստներից են` "վեհանձն", "առաքինի", "բարոյական", "հերոսաբարո", "քաղաքակիրթ" և այլն: Ըստ վեդայական աղբյուրների, "Արիական" տերմինի ծագմանն ուղղակիորեն առնչվում է հնդեվրոպական նախահայրենիքում եղած սոցիալական կարգը, որ կոչվում էր "Վառնա Աշրամա" և բաղկացած էր ըստ մարդկանց ընդունակությունների, հակումների ու նախասիրությունների կազմված 4 հասարակական խավերից` Բրահմաններ, Քշատրիաներ, Վայշյաներ և Շուդրաներ: Այդ ժամանակներում "արիացի" համարվել կարող էին միայն վերը նշված առաքինի որակների տիրապետող թե կանայք, թե տղամարդիկ: Սակայն ավելի ուշ շրջանում, այսինքն հինդուիստական ժամանակներում, երբ վերոհիշյալ սոցիալական համակարգը, մ.թ.ա. մոտ 6000 թվականին տեղի ունեցած Կուրուկշետրայի եղբայրասպան ճակատամարտից ավերվելով, կորցրեց իր իշխանական ու քրմական խավերն ու ողջ գաղափարական-քաղաքակրթական հենքը, և մուտացվեց մի համակարգի, որն այժմ հայտնի է "կաստայական" անվամբ ի նախորդ համակարգից միայն անվանումներն է ժառանգել, արդեն զարմանալի չէ, որ մուտացվեց նաև "արիական" տերմինն ու սկսեց միջկաստայական լարվածությունների դերակատար դառնալ, իսկ ավելի ուշ նաև հեշտությամբ շահարկվեց քաղաքական նպատակներ հետապնդող, հիմնականում արևմուտքցի կեղծ գիտնականների, իսկ հետագայում նաև ֆաշիստների կողմից: Այսինքն "արիական" տերմինը ստեղծողների ու կիրարկողների համար "արիական ռասա" հասկացությունն ինքնին այդ ժամանակների չափանիշներով քրեորեն հետապնդելի կլիներ, քանի որ պարունակում էր արյունակցական կապերով իշխանության փոխանցման սաղմեր ու, դրանով իսկ, լիովին հակասում էր հասարակությունում ընդունված բարոյական նորմերին ու քաղաքակրթության գերագույն օրենքներին, որոնք միայն մարդկանց իրական հմտությունների ու կարողությունների հիման վրա կարող էին թույլ տալ մարդու առաջխաղացում կամ անկում հասարակության կանոնակարգված հիերարխիկ կառուցվածքում: Ավելի պարզ ասած` ոչ առաքինի որևէ անհատ երբեք չէր կարող արքա դառնալ, իսկ առաքինի հատկանիշներով, սակայն աղքատ ընտանիքի զավակը բոլոր հնարավորություններն ուներ խավից խավ անցնելու, այնքան, որքան ուժերը ներեին, ընդհուպ մինչև Արքայի տիտղոսի հասնելը:

Արիական ռասա-ն, հետևաբար, կեղծ գիտական տերմին է, որ XIX-րդ դարի կեսերին առաջադրեցին ռասայական «տեսության» հեղինակները։ «Արիական ռասա» տերմինի տակ խառնաշփոթվում էին լեզվական և ռասայական դասակարգումները, հասկացությունները։ Լեզվաբանության մեջ արիական են կոչվել հնդիրանական լեզուները, թեև նրանց կրողները չունեն ֆիզիկական ընդհանուր հատկանիշներ և առանձին ռասա (մարդացեղ) չեն կազմում։ «Արիական ռասա» տերմինն օգտագործեցին գերմանական ֆաշիստները, որոնք պնդում էին «բարձր ռասայի» (արիական ռասա) գոյությունը, որին իբր պատկանում են գերմանացիները։

Կաղապար:Արիական Քաղաքակրթության Գոհարներ, Գանգա Պրասադ Ուպադհյայա Կաղապար:Ճշմարտության Լույսը, Սվամի Դայանանդա Սարասվատի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png