Արիադնեի կծիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլո Բամբինի. Արիադնեն և Թեսևսը

Արիադնեի կծիկ, հին հունական լեգենդ Թեսևս հերոսի մասին։

Լեգենդի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ դժբախտություն է վրա հասնում Աթենքի բնակիչներին։ Մինոս թագավորն իր բազմաթիվ զորքով ներխուժում է քաղաք, և աթենքցիները ստիպված են լինում ինը տարին մեկ յոթ երիտասարդ և յոթ օրիորդ ուղարկել Կրետե կղզի։ Մինոսը տալիս էր նրանց ցլի գլխով և մարդու մարմնով մի հսկայի, որին կոչում էին Մինոտավրոս, որ նա խժռի ուղարկվածներին։ Մինոտավրոսն ապրում էր մի աժդահա դղյակում, իսկ դղյակը գտնվում էր խճճված սենյակներով մի լաբիրինթոսում։ Ով մտնում էր լաբիրինթոս, այլևս չէր վերադառնում, իսկ Մինոտավրոսը խժռում էր նրան։

Հռչակավոր հերոս Թեսևսը որոշում է վերջ դնել այդ ամենին, և գնում է լաբիրինթոս որպես յոթ երիտասարդներից մեկը։ Կրետե կղզու թագավորի աղջկա՝ Արիադնեի կողմից ստացած կծիկը նա ստանում է որպես նվեր։ Ներս մտնելուց Թեսևսն ամրացնում է թելը լաբիրինթոսի դռանը, և երբ նրանք հասնում են Մինոտավրոսի մոտ, Թեսևսը սպանում է նրան, և թելի օգնությամբ նա հավաքում է մնացած երիտասարդներին և օրիորդներին, ու թելը բռնած դուրս գալիս այնտեղից։

«Արիադնեի կծիկ» արտահայտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ամենից հետո «Արիադնեի կծիկ» արտահայտությունը նշանակում է ճանապարհորդական թել, ճանապարհը ցույց տվող թել կամ ճիշտ պատասխանի բանալի։