Արժանապատվություն (քաղաքագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արժանապատվության պատը Կանադայում

Արժանապատվություն (լատիներեն՝ dignitas), մարդու իրավունքների աղբյուրը և նպատակը։ Արժանապատվություն հատուկ է մարդուն ի ծնե և ոչ ոք չի կարող զրկվել արժանապատվությունից։ Ըստ էության մարդու իրավունքների ամբողջությունն ապահո­վում է մարդկային արժանապատվություն։ Մարդու իրավունք­ների համընդհանուր հռչակագրում նշվում է. որ «մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվութ­յամբ և իրավունքներով»։

Քաղա­քական և Քաղաքացիական Իրավունք­ների պաշտպանության մասին միջազ­գային դաշնագրի և Տնտեսական, Սոցխսլական և Մշակութային Իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի նախաբաններում ուղղակիորեն նշվում է, որ Միավորված ազ­գերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համա­պատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժա­նապատվության և նրանց հավասար ու անքաքտելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է և այդ իրավունքները բխում են մարդկա­յին անհատին ներհատուկ արժանա­պատվությունից։

Ամենա հայտնի արժանապատվության նկարը

Մարդկային արժանապատվությունը կարևորում է նաև ժողովրդավարական պե­տությունների այդ թվում՝ Հայաստանի, սահմանադրություններում. որոնցում ամրագրված է, որ արժանապատվությունն անձեռնմխելի է և դա պաշտպանելը պետական իշխանության պարտա­կանությունն է (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն Սահմանադրութ­յուն. հ. 1, Իսպանիայի Սահմանադրութ­յուն. հ. 10 ևն)։

Մարդու Ա. հասարակությունը դիտում է որպես սոցիալական բարձրագույն ար­ժեք և ճանաչվում է յուրաքանչյուր կոնկ­րետ անձնավորության անհատակա­նությունը և եզակիությունը։ Մարդու արժանապատվությունը հարգել նշանակում է նաև. որ չի թույ­լատրվում որևէ ճնշում գործադրել մարդկանց վրա, չի թույլատրվում խոշտանգել նրանց և առհասարակ գործադրել արժանապատվություն նվաստացնող միջոցներ։ Մարդու արժանապատվությունը բա­ցարձակ է և պետությունը պարտավոր է այն պաշտպանել ամեն տեսակի ոտնձգություններից, որտեղից էլ որ դրանք բխեն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва