Արթուր Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման ենթակա հոդվածանվանումն ավելացնել Ջնջման ենթակա հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։ Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգինին։

Արթուր Սիմոնյան (ծն. 1966 թ. սեպտեմբերի 5, ք. Երևան), Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, «Հայաստանի Ամբողջաավետարանական Եկեղեցիների Համագործակցության» համանախագահ։ Համացանցում հայտնի է նաև որպես բլոգեր և սոցիալական ցանցերի ակտիվ գործածող։

Կրթությունը[խմբագրել]

Հովվական դասընթացներ է անցել ամերիկյան Տալսա քաղաքի «Օրալ Ռոբերթս» խարիզմատիկ-քրիստոնեական համալսարանում։ Դոկտորական աստիճանը ստացել է Կալիֆոռնիայի Լատին աստվածաբանության համալսարանում՝ պաշտպանելով «Մերձավորարևելյան ընտանիք. աստվածաշնչյան տեսանկյուն» դոկտորական ատենախոսությունը։ Նույն համալսարանը նրան շնորհել է աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում՝ գնահատելով նրա երկարամյա հովվական ծառայությունն ու հոգևոր ուսուցչական փորձը‌[փա՞ստ]։

Կենսագրություն[խմբագրել]

1983 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ երկու տարի ծառայել է խորհրդային բանակում, ապա զբաղվել գործարարությամբ։ Վերադառնալով Հայաստանի Հանրապետություն, 1990 թվականին անդամակցել է նոր հիմնադրված «Կյանքի Խոսք» եկեղեցուն։ Ակտիվ դերակատարում է ունեցել վերջինիս ամրապնդման և զարգացման մեջ։ 1993 թվականին դարձել է այս կրոնական կազմակերպության ավագ հովիվը։ Նրա առաջնորդությամբ քարոզչական գործունեություն է ծավալվում Կովկասում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում, մի շարք եվրոպական երկրներում։ Արթուր Սիմոնյանի կողմից ստեղծվել են և շարունակում են գործել շուրջ 40 եկեղեցական ծառայություններ՝ հովվական, սոցիալական, ավետարանչական, հեռուստատեսային, հրատարակչական, երիտասարդական, կրթական, մշակութային, կալանավայրերի, հատուկ կարիքավոր անձանց (հաշմանդամների), արհեստական վիժեցումների կանխարգելման և այլն։ Հիմնվել են «Կյանքի Խոսք» եկեղեցու ավելի քան 35 համայնքներ՝ Հայաստանում և արտերկրում։

Գործունեություն[խմբագրել]

Արթուր Սիմոնյանի քարոզներն ու հաղորդումները հեռարձակվում են ТБН Россия արբանյակային հեռուստաալիքով, ինչպես նաև ԱՄՆ-ի ողջ տարածքում սփռվող ITN կաբելային հեռուստակայանով։ Նրա հոդվածներին և հարցազրույցներին կարելի է ծանոթանալ տարբեր ամսագրերում ու ինտերնետային կայքերում։ Դասավանդում է մի շարք աստվածաշնչյան դպրոցներում և հոգևոր ուսուցման կենտրոններում, ինչպես նաև պարբերաբար անցկացնում է համաժողովներ «Կյանքի խոսք» եկեղեցու քարոզիչների մասնակցությամբ։ 1997 թվականին հիմնել է «Կյանքի Խոսք» աստվածաշնչյան ուսումնական կենտրոնը, որն իր գործունեության ընթացքում տվել է մի քանի հազար շրջանավարտ ‌[փա՞ստ]։

Արթուր Սիմոնյանը որպես հեղինակ[խմբագրել]

Արթուր Սիմոնյանը հեղինակ է բազմաթիվ հոդվածների և մի շարք գրքերի, այդ թվում՝ «Ընտանիք», «Տիտանիկ», «Անիծված թատրոն, թե օրհնված իրականություն», «Քրիստոնյայի կյանքը», «Աֆորիզմներ», «Մտքի նորոգում», որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով և տարածվել հետխորհրդային տարածքի երկրներում։

Երևանի Գրողների Միության (չշփոթել Հայաստանի գրողների միության հետ) կողմից ճանաչվել է 2010 թվականի «Լավագույն հեղինակ»՝ «Գրական կյանք» պարբերաթերթում տպագրված էսսեների համար։ Մրցանակի շնորհումը ոչ միանշանակորեն է ընդունվել հասարակության կողմից՝ մեծ դժգոհության ալիք բարձրացնելով սոցիալական ցանցերում։[1]

Արտաքին հղումներ[խմբագրել]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Երկիր Մեդիա, Բողոքական եկեղեցու անդամը դարձել է տարվա լավագույն գրող, 22-04-2011։