Արթուր Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Artur Mkrtchyan.jpg

Արթուր Ասլանի Մկրտչյան (1959 թ. փետրվարի 16, Էդիլլու, Հադրութի շրջան - 1992թ. ապրիլի 14, Ստեփանակերտ), Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Էդիլու գյուղում։ 1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովւորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այն ավարտելուց հետո 1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապայ 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել, որպես Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։ Մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գոտիների ազատագրման կռիվներին։ 1992 թվականի հունվարին ընտրվել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ։ Ամուսնացած էր , ունէր երկու երեխայ։[1] 1992 թ.վականի ապրիլի 14-ին եղերական մահը կտրեց նրա կյանքի թելը՝ ըստ պաշտոնական վարկածի մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։[2]

Նախորդող
Լեոնարդ Պետրոսյան
ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ
Արթուր Մկրտչյան

9 հունվարի 1992 - 14 ապրիլի 1992
Հաջորդող
Գեորգի Պետրոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]