Արթուր Բեյլերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Բեյլերյան
Ծնվել է1925
Մահացել է2005
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Արթուր Բեյլերյան (1925 - 2005), հայազգի պատմաբան, Հայաստանի նորագույն պատմության, 19-րդ դարի վերջի և 20–րդ դարի սկզբի միջազգային հարաբերությունների մասնագետ, Սորբոնի միջազգային հարաբերությունների ինստիտուտի անդամ, հայկական հարցի, հայ-թուրքական, հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների հեղինակ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել արժեքավոր է Բեյլերյանի կազմած և մեկնաբանած «Մեծ տերությունները, Օսմանյան կայսրությունը և հայերը ֆրանսիական դիվաններում (1914-1918)» փաստաթղթերի ժողովածուն (1983)՝ ակադեմիկոս Բ. Դյուրոզելի նախաբանով, որը ներառում է առաջին աշխարհամարտի (1914-1918) ժամանակ Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի տեղահանության և ցեղասպանության վերաբերյալ 757 փաստաթուղթը։ Գիտական արժեք է ներկայացնում նաև Բեյլերյանի ընդարձակ ներածությունը՝ եվրոպական դիվաններից և թուրքական պաշտոնական աղբյուրներից բերված փաստաթղթերի ընդգրկմամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Les Grandes Puissances, l'Empire Ottoman et les Arménians dans les archives françaises (1914-1918), P., 1983 (հայերեն թարգմանությունը՝ Մեծ տերությունները, Օսմանյան կայսրությունը եւ հայերը ֆրանսիական արխիվներում, թարգմ. Վարուժան Պողոսյանի, հտ. 1-2, Երևան, 2005։).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։