Արթուր Անդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Անդրյան
մայիսի 16, 1957(1957-05-16) - հոկտեմբերի 21, 1996(1996-10-21) (39 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄսմնա
ԳերեզմանՍտեփանակերտ
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
Զորատեսակհրետանային ստորաբաժանում, հակաօդային պաշտպանություն
Պաշտոնկապի պետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Արթուր Անդրյան (16 մայիսի, 1957, Ստեփանակերտ - 21 հոկտեմբերի, 1996, Մսմնա, Մարտունու շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Անդրյանը ծնվել է 1957 թ. մայիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Թբիլիսիում, այնուհետև՝ Երևանում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել կոնդենսատորների գործարանում։ Արցախյան գոյապայքարի ազատամարտիկ էր։ Կամավորագրվել է ԻՊՈՒ-ի հրետանային ստորաբաժանումներից մեկին, որի կապի պետն էր։ Այնուհետև տեղափոխվել է հակաօդային պաշտպանության զորամաս։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Մահացել է 1996 թ. հոկտեմբերի 21-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]