Արթուր Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ազարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1959(1959-02-16) (65 տարեկան)
ԾննդավայրՍպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունխմբագիր

Արթուր Ազարյան (փետրվարի 16, 1959(1959-02-16), Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբագիր, թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս, հեռուստատեսային գործիչ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-1988 թթ. աշխատել է «Ոզնի» երգիծական ամսագրի բաժնի վարիչ, 1989-1994 թթ.` «Մունետիկ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1994-1996 թթ.` «Շրջան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1996-1997 թթ.` «Երևանյան օրեր» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1997-1999 թթ.` «Շեմ» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1999-2000 թթ.` «Նորաթերթ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 2000-2001 թթ.` «Միտք» հրատարակության գլխավոր խմբագիր, 2002-2003 թթ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» տեղեկատվական ծրագրի գլխավոր խմբագիր, 2003-2007 թթ.՝ «Կենտրոն»/«Առավոտ» հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն, 2007-2010 թթ.՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն, 2011-2013 թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, 2013-2015 թթ.՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի խմբագիր։

Հասարակական գործունությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2002 թթ. եղել է «Ապագայի տուն» մանկա-պատանեկան հասարակական կազմակերպության նախագահ։

Հրապարակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ազարյանի հոդվածները և հարցազրույցները հրապարակվել են «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Շրջան», «Երևանյան օրեր», «Երկրապահ», «Նորաթերթ», «Ժամանակի ուղեկից», «Առավոտ» թերթերում, «Էպիկենտրոն» լրատվական ծրագրում, 7or.am, Lragir.am, 168.am, կայքերում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]