Արե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աարե

Աարե , գետ Շվեյցարիայում, Հռենոսի ձախ վտակը, երկարությունը` 295 կմ, ավազանը` 17,8 հազար կմ քառակուսի։

Սկիզբ է առնում Բեռնյան Ալպերի սառցադաշտերից։ Վերին հոսանքում, գահավիժելով 46 մ բարձրությունից, առաջացնում է Հանդեկ ջրվեժը։

Անցնում է Բրիենց և Թուն լճերով։ Թուն քաղաքից սկսած՝ նավարկելի է: Աարեի ափին է Բեռն քաղաքը։

Անվանումը (Aare. արտասանվում է նաև Արե) ունի հնդեվրոպական ծագում, նրա հիմքում ընկած է ar «հոսել, շարժվել» արմատը։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 7։