Արդոն (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Արդոն
Ардон
43°10′00″ հս. լ. 44°17′00″ ավ. ե. / 43.166667° հս. լ. 44.283333° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Հանրապետություն Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
Շրջան Արդոնի շրջան
Քաղաքապետ Ռուսլան Խադարցև
Հիմնադրված է 1824
Տվյալ կարգավիճակում 1964-ից
Խոսվող լեզուներ Օսերեն, Ռուսերեն
Բնակչություն 19 095 մարդ (2010)
Ազգային կազմ Օսեր - 76,13%,
Ռուսներ - 20,04%
Կրոնական կազմ Ուղղափառություն
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ (+7) 86732
Պաշտոնական կայք osseta-ardon.ru region15.ru/docs/osseta-ardon/ osseta-ardon.ru
##Արդոն (քաղաք) (Ռուսաստան)
Red pog.png

Արդոն (օս.՝ Ӕрыдон հնչողություն ; ռուս.՝ Ардон), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի Արդոնի շրջանի վարչական կենտրոն, Հյուսիս-Կովկասյան երկաթուղու կայարան։[1]

Քաղաքը գտնվում է Օսական հարթավայրում, Արդոն գետի ափին, Վլադիկավկազից 39կմ հեռավորության վրա՝ հյուսիս-արևելքում։ Բնակչությունը՝ 19 095 մարդ (2010), ազգային կազմը՝ օսեր - 76,13%, ռուսներ - 20,04%։

Արդյունաբերություն[խմբագրել]

  • կաթի գործարան
  • սպիրտի գործարան
  • պահածոների գործարան
  • վերականգնողա-մեխանիկական գործարան
  • ասֆալտի գործարան

Հայտնի մարդիկ[խմբագրել]

Քաղաքում ծնվել են՝
  • Ցոցկա Ամբալով (1871 - 1937)  - ազգագրագետ, գրող
  • Ձանթեմիր Զանգիև (ծն. 1936)  - ՌԽԴՍՀ ազատ ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ(1980)
  • Թաթարի Եպխիև   - դրամատուրգ, բանաստեղծ
  • Բորիս Կուլաև  - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957)
  • Նիկոլայ Սալամով (1922 - 2003) - կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)
  • Վասիլի Տերենտյև (1899-1957) - սովետական զորավար, գեներալ-լեյտենանտ (1944)
  • Կաուրբեկ Թոգուզով (1919-2009) - Խորհրդային Միության հերոս (1943)
  • Վլադիմիր Թխափսաև (1910 - 1981) - կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.