Արդյունաբերական հեղաշրջումը Չինաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյունաբերական հեղաշրջումը Չինաստանում (չին. 工業革命在中國 ) կամ Չինաստանը արդիականացման գործընթացը։ Չինաստանը XIX դ. կեսին դուրս եկավ ինքնամեկուսացման վիճակից։ Արևմուտքի զարգացած երկրների հետ տարաբնույթ կապերի հաստատումը հնարավորություն տվեց հաղորդակցվելու արդյունաբերական հասարակության նվաճումների հետ։ Շարունակելով նրանց ճանապարհը Չինաստանը ևս բռնեց արդիականացման ճամփան։ Եվրոպական Մեծ տերությունները չէին պատրաստնվում իրենց կողմից Չինաստանում գրավված տարածքները ետ տալ իրական տերերին։ Այդ նպատակով պատերազմներ բռնկվեցին, որոնցում չինացիները գրեթե միշտ պարտվում էին։ Առաջին պարտությունը եղավ անգլիացիներից։ 1891 թվականին Հոնկոնգը ազատելու համար չինացիները պատերազմ մղեցին բրիտանացի զավթիչների դեմ, որտեղ պարտվեցին։ Հաջորդիվ Նանկինը անձնատուր եղավ Ֆրանսիային։ Եվրոպացիները, պայմանագրերի համաձայն, որոշ իրավունքներ ունեին Չինաստանում։ Չնայած Չինաստանի տարածքը չնվաճվեց, սակայն հաշվետու դարձավ Անգլիային, Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Գերմանիային և Ճապոնիայի կողմից։

Չինաստանը բարենորոգումների շրջափուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի կողմից Արևմտյան քաղաքականության որդեգրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական անհաջողությունները և կորուստները հուսալքեցին չինացիներին։ Նրանք վերջ ի վերջո եկան այն համոզմունքի, որ եվրոպացիները ռազմական կողմից առավել զորեղ են, և նրանք փորձեցին որդեգրել եվրոպական երկրների վարած քաղաքականությունը։ Չինական ավանդական հասարակության հիմնավորմամբ հանդես եկավ առաջադեմ գործիչ Կան Յուվեյը։ Նրա քարոզների հետևանքով Չինաստանում ստեղծվեց կրթական կայուն համակարգ։ Բացվեցին դպրոցներ, լիցեյներ, քոլեջներ և համալսարաններ։ Համալսարաններից աչքի էր ընկնում Պեկինի համալսարանը։ Սակայն այս բարեփոխումները երկար կյանք չունեցան և շուտով անկում ապրեցին։ Հին կարգերի կողմնակիցները պետական հեղաշրջում կատարեցին և չեղյալ համարեցին բարեփոխումները։

Իխետուան ապստամբությունը Չինաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չին ժողովուրդը բազմիցս ոտքի ելավ պաշտպանելու իր հայրենիքը։ 1898-1901 թթ. տեղի ունեցավ հզոր իրարանցում, որը ուղղված էր ներքին բարենորոգումերի դեմ։ Այն հայտնի է բռնցքամարտիկների կամ Իխետուան ապստամբություն անունով։ Սակայն Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Նիդերլանդների, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի միջնորդությամբ ապստամբությունը լավ ավարտ չունեցավ չինացիների համար։

Չինաստանի դոմինիոնի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դ. սկզբին Չինաստանը ամբողջովին վերածվեց կիսագաղութի։ Երկրում ձևավորվեց տեղական ձեռնարկությունների խավ։ Երկիրը արդիականացման մեջ ձգտումներ ուներ, և միակ խոչընդոտը որը նրան խանգարում էր արդիականացման հարցում հին կարգերի կողմնակից ազնվականության անհամաձայնությունները և օտարների տիրապետությունը։ Այս օրհասական պահին Չինաստանի առջև ծառացած հիմնական խնդիրը հասարակության նորացումն էր, որի համար պայքար բռնկվեց։ Այդ պայքարը գլխավորում էր Սան Յունթսենը[փա՞ստ]։

Չինական հեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցին Կայսրության տապալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում 1911-12 թթ. տեղի ունեցավ հեղափոխություն։ Հեղափոխության արդյունքում բարձրացավ Չինաստանի դիրքերը ողջ աշխարհում։ Չինաստանը դուրս եկավ դոմինիոնի կարգավիճակից ունենալով տարածքային ձեռքբերումներ։ Ստեղծվեց չինական կանոնավոր բանակ։ Չինաստանում բարձրացավ կրթության և գիտության մակարդակը։ Փոխվեց կառավարման մակարդակը։

Հանրապետության հաստատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատական փոփոխություններին լավ չարձագանքեցին հին ազնվականությունը, որոնք խաղաղ ցույցեր կազմակերպեցին միապետության պահպանման համար, սակայն միահեծան ղեկավարը արդեն ի վիճակի չէր երկիրը միայնակ կառավարելու։ 1913 թվականին բռնկված հեղափոխությունը Չինաստանը դարձրեց հանրապետություն։ Սակայն ժողովրդավարության և ազգային ինքնիշխանության հաստատման համար չին ժողովուրդը պայքարը շարունակեց նաև Նորագույն դարերում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային պատմություն 11-րդ դասարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 321