Արդյո՞ք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին են երազում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյո՞ք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին են երազումը ամերիկյան գրող՝ Ֆիլիպ Կ. Դիքի կողմից հեղինակած գիտաֆանտաստիկ վեպ է, որն առաջին անգամ լույս է տեսել 1968 թվականին: Հիմնական սյուժեն հետևում է Ռիք Դեքարդին՝ անդրոիդների մի պարգևական որսորդին, իսկ երկրորդական սյուժեն հետևում է Ջոն Իզիդորին, մի ենթանորմալ ընդունակությամբ մարդու, ով ընկերակցում է որոշ անդրոիդների հետ:

Վեպը տեղի է ունենում հետ-ապոկալիպտիկական մոտ ապագայում, երբ Երկիրը և իր բնակչությունները մեծապես վնասվել են Վերջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ տեղի ունեցած միջուկային պատերազմում: Պատերազմից խիստ ճառագայթման թունավորման պատճառով, կենդանիների տեսակներից շատերը ոչնչացել կամ ոչնչացման վտանգի ներքո են գտնվում: Կենդանու տեր լինելը հասարակական դիրքի նշան է, սակայն վեպում ավելի է ընդգծվում մարդկանց զգացած էմպատիկական զգացմունքները մի կենդանու նկատմամբ:

Դեքարդը, գլխավոր հերոսը, պիտի վեց Նեքսուս-6 մոդելի անդրոիդների պաշտոնաթող անի՝ ամենավերջին և ամենազարգացած մոդելը: Այս առաջադրանքի առումով, վեպը ուսումնասիրում է թե ինչ է նշանակում մարդ լինելը: Հակառակ մարդկանց, անդրոիդները ոչ մի էմպատիկական զգացումի չեն տիրապետում: Էությամբ ստացվում է, որ Դիքը քննում է այն նկարագրական հատկանիշները, որոնք տարբերում են մարդկանց անդրոիդներից:

Գրքի սյուժեն որպես 1982 թվականի Սայրի վազորդ ֆիլմի սկզբանական հիմք ծառայեց:

[խմբագրել] Մրցանակներ


[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով