Արդարության սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդարության սկզբունք, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն (հատոր 1), սկզբունք, որն ընկած է միջազգային վեճերի խաղաղ կարգավորման հիմքում և պետք է օգտագործվի միջազգային իրա­վունքի սկզբունքների հետ միասին։

ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտում է ոչ թե իբրև միջազգային իրավունքի սկզբունք, այլ իբրև բարոյաիրավական և սոցիալ-քաղաքական գիտակցության փիլիսոփայական մի կատեգորիա, որը հասարակական գործունեությունը գնահատում է պարտադրականության տեսակետից։ Միջազգային հարաբերություններում «Արդարության սկզբունք» հասկացությունը համաձայնեցվում է միջազգային համընդհանուր իրավունքի հիմնական սկզբունքների հետ և չի հակասում դրանց։ Իրենց հերթին իրավական նորմերի հեղինակությունն ու պահպանումը բարձր են այնքանով, որքանով հիմնավոր է պետությունների և միջազգային հանրության համոզվածությունը դրանց արդարության մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва