Արգանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանիա
Արգանիա
Արգանիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Սապոտազգիներ (Sapotaceae)
Ցեղ Argania
Տեսակ Արգանիա (A. spinosa)
Միջազգային անվանում
Argania spinosa

Արգանիա (լատին․՝ Argania) ցեղի միակ տեսակը Արգանիա փշոտն (լատին․՝ Argania spinosa) է, որը տարածված է Մարոկկոյում և Ալժիրում։ Նրա սերմերից ստանում են արգանական յուղ, ինչն օգտագործվում է կոսմետիկայի արտադրության և խոհարարության մեջ։

Բնագիտական նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանիան փշոտ ճյուղերով ծառ է, որը հասնում է 8-10 մ բարձրության և ապրում է 150-200 տարի։

Տերևները փոքր են՝ 2-4 սմ երկարությամբ, օվալաձև, նեղացած ծայրով։ Ծաղիկները փոքր են՝ հինգ բաց դեղնականաչ թերթիկներով, ծաղկում են ապրիլին։ Պտուղն ունի 2-4 սմ երկարություն և 1.5-3 սմ լայնություն։ Պտղի մեջ կա պինդ գունդ, որը պարունակում ճարպերով հարուստ 2-3 սերմ։ Արգանիայի պտուղների հասունացման համար պահանջվում է մեկ տարի։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանական յուղը օգտագործվում է խոհարարությունում և կոսմետիկայում։ Տոկոֆերոլների մեծ քանակության պարունակության շնորհիվ յուղը հայտնի է սիրտ-անոթային համակարգի կարգավորմամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аргановое масло». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]