Արա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
{{{անվանում}}}

Արա լեռը կամ Արայի լեռը Հայաստանի լեռներից է, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում:[1][2] Նրա վրա է գտնվում Ծաղկեվանքը: Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ:[3] Արան նաև պարապլաներիստների թռիչքի վայր է համարվում:[4]

Բովանդակություն

Անվան ծագումը [խմբագրել]

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:[2][5] Արայի լեռան փեշին գտնվող՝ Եղվարդ գյուղի բնակիչները, Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է:

Արայի լեռան թուրքերեն անունը Գարնիյարիղ է եղել, որը նշանակում է՝ «վիրավոր փոր»:[6]

Վայրը [խմբագրել]

Ապրիլին Արա լեռան նայելիս՝ Ծաղկեվանքից

Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս:[1][2] Նրա մոտակա գյուղերից են Նոր Երզնկան, Եղվարդը, Զորավանը, Սարալանջը, Երնջատափը, Հարթավանը, Արտաշավանը, Սաղմոսավանքը, Հովհաննավանքը, Կարբին, Մուղնին:[2][7] Գտնվում է Հյ 40° 24' 30"; Աե 044° 26' 57" կոորդինատներում:[2] Նոր Երզնկայից դեպի լեռան ճանապարհին են գտնվում Դեմիրճյան խնձորի այգիները:

Նրա արևմուտքում են գտնվում Աշտարակը և Քասաղ գետի կիրճը, իսկ Արարատյան դաշտը և Երևանը նրա հարավում:[6]

Բնաշխարհ [խմբագրել]

Արա լեռան քարերից

Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում, և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից: Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան:

Ձնծաղիկ Արայի վրա

Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում:

Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն, տափաստանի թփուտներ:[3]

Աղբյուրներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg