Արա Հայթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Հայթայան
Ի ծնեԱրա Պողոսի Հայթայան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1965 (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ և նկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՊողոս Հայթայան
 Ara Haytayan Վիքիպահեստում

Արա Պողոսի Հայթայան (1965, դեկտեմբերի 16, Երևան), հայ նկարիչ, արվեստաբան։

Արվեստաբան Պողոս Հայթայանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Արա Հայթայանի գլխավոր ստեղծագործական դոգմաներից է իռացիոնալությունը։ Նա իրական աշխարհն ընկալում է որպես իռացիոնալ և համապատասխան դեպքերում կարող է օգտագործել ճարտարապետական գիծն ամբողջ երկնքի ուղղագծով և ուղղորդել կարմիր նյութականությունն ու պատկերաստեղծումը։ Համաձայն նկարչի գաղափարախոսության՝ գույնը չպետք է ազդի դիտորդի հոգեկան վիճակի վրա. նա նպատակասլաց հավասարակշռում է գունային շղթան կոմպոզիցիայում[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թ. «Էվեր արտ» պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2004 թ. Խաչմերուկ խմբի 2րդ ցուցադրություն «Առաջին հարկ» պատկերասրահ, Հայաստան
  • 2005 թ. «Արվեստը Սեպտեմբերին» Մկրտչյան պատկերասրահ, Հայաստան
  • 2008 թ. «Հետհայացք դեպի անցյալի հորերը» հայկական աբստրակցիոնիզմի երեք սերունդ, ՄՕՄԱ, Երևան
  • 2009 թ. «Հայաստանի ժամանակակից արվեստ» նվիրված Արշիլ Գորկու հիշատակին Մինասի թանգարանում, Ջաջուռ, Հայաստան
  • 2009 թ. Գծային արվեստ Գինզա 1 Քրոմ պատկերասրահ, Գենտ, Բելգիա
  • 2009 թ. Նորարար փորձառական արվեստի կենտրոն, հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցադրում, Հայաստան

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թ. Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, Հայաստան
  • 2001 թ. ԱՄՆ դեսպանատուն, Հայաստան
  • 2001 թ. «Առաջին հարկ» պատկերասրահ, Հայաստան
  • 2002 թ. «Իվարտ» պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2006 թ. «Արվեստի կենտրոն» պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թ. «Լեո 52» պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2008 թ. Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Գծի քերականություն, Հայաստան
  • 2008 թ. «Գինզա 1 Քրոմ» պատկերասրահ, Տոկիո
  • 2009 թ. ԱՄՆ դեսպանատուն, Հայաստան
  • 2013 թ. Դալան պատկերասրահ, Հայաստան[2]
  • 2014 թ. «Ոսկե դար» պատկերասրահ, «Հայ-ճապոնական ժամանակակից արվեստ»[3]

Մեջբերումներ Արա Հայթայանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրում եմ խզբզել։ Ինձ համար մարդկային ցանկացած խզբզոց մեծ կենդանություն ունի, մասնավորապես, մանկական խզբզանքը[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]