Արաքս Սվաճյան-Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքս Սվաճյան-Գարագաշյան
Ծնվել է1909
Պլովդիվ, Բուլղարիա
Մահացել է1997
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Արաքս Հակոբի Սվաճյան-Գարագաշյան (1909, Պլովդիվ, Բուլղարիա - 1997), հայ երգչուհի (քնարական սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1925 թվականը ապրել է Կոստանդնուպոլսում, այնուհետև՝ Բուխարեստում, 1937 թվականին ավարտել տեղի կոնսերվատորիան, հրավիրվել օպերային թատրոն։ Դերերգերից են՝ Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Սյուզան, Կոնստանցա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Առևանգում հարեմից»), Սոֆիա, Մանոն (Ժյուլ Մասնեի «Վերթեր», «Մանոն Լեսկո»), Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Չիո-Չիո-Սան (Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ») և այլն։ Սվաճյանը հավասարապես կամերային երգչուհի է (Շուբերտ, Շուման, Բրամս, ԼիստԲուխարեստի «Կոմիտաս» երգչախմբում իբրև մեներգչուհի կատարել է Տիգրանյանի, Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Հարո Ստեփանյանի, Ալեքսանդր Դոլուխանյանի և այլոց ստեղծագործությունները։ Ռումինական երգարվեստի նմուշների լավագույն մեկնաբաններից է։ 1957 թվականին մենահամերգով հանդես է եկել Երևանում։ 1964 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 89