Արաքսյա Գյուլզադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսյա Գյուլզադյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 5, 1907(1907-06-05)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 7, 1980(1980-10-07) (73 տարեկան)
Ժանրերժողովրդական[1] և ռոմանս[1]
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ[1] և Հայֆիլհարմոնիա[1]
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Արաքսյա Կարապետի Գյուլզադյան (հունիսի 5, 1907(1907-06-05)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 7, 1980(1980-10-07)), հայ մեծանուն երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը Երևանում

Նախնական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից («Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը[2]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փնջլիկ-Մնջլիկ
  • Մարալ ջան հեզ արի
  • Աչքդ Խումար
  • Հալվեց սարերի ձյունը
  • Ճամփորդ եմ
  • Քեզանից մաս չունիմ
  • Բլբուլ էիր
  • Թառլան
  • Դուն իմ մուսան ես
  • Մարալ ջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 114