Արաքնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Վելասկես «Արաքնեի և Աթենասի մրցակցությունը», 1657 թվական, Պրադո

Արաքնե, հին հունական դիցաբանական էակ։

Ըստ դիցաբանության՝ թափանցիկ գործվածքներ էր գործում։ Մրցության է կանչում Աթենասին ու պարտվում։ Վերջինս Արաքնեի վրա կախարդական բույսի հյութ է ցողում, որի արդյունքում Արաքնեն սարդ է դառնում։ Ու այդ օրվանից նա կախված է սարդոստայնից և շարունակում է գործել իր թափանցիկ գործվածքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ․ Գալստյան «Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարան», 1966 թ, Երևան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքնե» հոդվածին։