Արարատ Մռավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Մռավյան
Ծնվել է1890[1]
Մահացել է1952[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԱշխատավայրԿավկազսկի ռաբոչի[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արարատ Հարությունի Մռավյան, (1890[1] - 1952[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, ԽՄԿԿ անդամ (1906

Վաղ հասակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1909 թվականին մասնակցել է Ելիզավետպոլի (Գանձակ) կուսակցական կազմակերպության վերականգնմանն ու դրա աշխատանքներին, հետո՝ «Պրավդա»-ի համար դրամական ֆոնդի հավաքմանն ու թերթի տարածմանը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է կուսակցության Ելիզավետպոլի քաղաքային կոմիտեի անդամ, բոլշևիկների կողմից ընտրվել է տեղի զինվորների դեպուտատների խորհրդի ԳԿ անդամ։ 1917 թվականին տեղափոխվել է Մոսկվա, եղել է «Կավկազսկի ռաբոչի» թերթի թղթակիցը։ 1919 թվականին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։ 1926-1931 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզային դեղատների վարչության պետի տեղակալ, 1931 թվականից՝ պետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 60.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60