Արարատ Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Դալլաքյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էմարտի 16, 1951
ԾննդավայրՎահան, Գեղարքունիքի մարզ
Մահացել էօգոստոսի 1, 1990
Մահվան վայրԱսկերանի շրջան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Արարատ Լևոնի Դալլաքյան (մարտի 16, 1951(1951-03-16), Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ - օգոստոսի 1, 1990(1990-08-01), Ասկերանի շրջան, Արցախ), հայ օդաչու-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Դալլաքյանը ծնվել է 1951 թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Օրջոնիկիձե (ներկայումս՝ Վահան) գյուղում։ 1972 թվականին ավարտել է Բուգուրուսլանի (Օրենբուրգի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը։ 1972-1975 թվականներին աշխատել է Կրասնոդարի քաղաքացիական ավիացիայում, 1989-1999 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–1990 թվականներին՝ Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախում կազմել է 130 ժամ։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Երևանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994», Ե., ՀՀՀ, 2004, էջ 678.