Արարատ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Բարսեղյան
Ծնվել էփետրվարի 5, 1913(1913-02-05)[1][2]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1987(1987-11-08)[2] (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունդրամատուրգ, թատերագետ և դերասան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԲաքվի պետական հայկական թատրոն[1], Երևանի պատանի հանդիսատեսի[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1], Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն[1] և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն[1]
ԱմուսինԱդելաիդա Մկրտչյան
ԶավակներԳայանե Բարսեղյան
Արարատ Բարսեղյան Վիքիդարանում

Արարատ Մովսեսի Բարսեղյան (փետրվարի 5, 1913(1913-02-05)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 1987(1987-11-08)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2])[3], հայ դրամատուրգ, թատերագետ, դերասան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1930 թվականին ավարտել է Բաքվի թիվ 44 հայկական միջնակարգ դպրոցը։ 1931-1940 թվականները խաղացել է Բաքվի Հայկական պետական թատրոնում։ Խաղացել է նաև Աշտարակի, Երևանի պատանի հանդիսատեսի, Էջմիածնի, Երևանի Գ.Սունդուկյանի անվան, Երաժշտական կոմեդիայի և Ամո Խարազյանի անվան թատրոններում[4]։

1934 թվականին զբաղվել է դրամատուրգիայով։ Նրա «Կամո» պիեսը 1937 թվականին ՀԽՍՀ լավագույն պիեսների մրցանակաբաշխությունում շահել է երկրորդ կարգի մրցանակ։ Մրցանակների են արժանացել նաև նրա «Հայ կինը» (1943), «Սիրո հովիտ» (1955), «Վարդենիկ» (1973) դրամաները։

Անդրկովկասի թատրոնները բեմադրել են նրա «Կամո» (1937-1964), «Հայ կինը» (1943-1950), «Կռվածաղիկ» (1944-1960), «Քեզ դժվար է մոռանալ» (1948-1951), «Փակ դռներ» (1946-1965), «Ծնունդ» (1945-1960), «Սիրո հովիտ» (1955-1960), Լուսիկ Լիսինյան (1956-1969), «Ընդհանուր բաղնիք» (1965-1968), «Ազնիվ սրտերի աշխարհում» (1961), «Պըլը-Պուղի» (1962-1974), «Տաճատ Համազասպովիչը հուզված է», «Անոնիմ նամակ» (1973-1974), «Պոկված կրունկներ» (1975) պիեսները։

Ռուսերեն լույս է տեսել «Сломанный каблук» (Մոսկվա, 1979)[5] և պիեսների ժողովածու «Мозаика любви» (Մոսկվա, 1983

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Խաղաղության կայարանը» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 186 էջ։
  • Բարեկամները (պիես), Երևան, ՀԽՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1952, 34 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Ծնունդ» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Մեր հացը» պիեսը), Երևան, ժողստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1955, 167 էջ։
  • Դրամատիկական երկեր, Երևան, Հայպետհրատ, 1958, 367 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք 5 (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Լյուսի Լիսինյան» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
  • Լևոն Երամյան', Երևան, Հայպետհրատ, 1962, 91 էջ։
  • Արտավազդ Փաշայան, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
  • Պըլը-Պուղի (կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1963, 67 էջ։
  • Հովսեփ Ոսկանյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1968, 100 էջ։
  • Օրի Բունիաթյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 108 էջ։
  • Ալեքսանդր Հովհաննիսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1971, 132 էջ։
  • Աստղիկ Երամյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1972, 88 էջ։
  • Աշոտ Ներսիսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1975, 73 էջ։
  • Վարդենիկ (պիեսների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1981, 224 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 218։
  4. «Արարատ Բարսեղյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», էջ 102-103։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 337