Արարատ Երևան ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արարատ ՖԱից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ
Ամբողջական անուն «Արարատ» Ֆուտբոլային Ակումբ
Գույներ Կարմիր, սև
Հիմնադրում 1935
Երկիր  Հայաստան
Մարզադաշտ Հանրապետական մարզադաշտ
Տարողունակություն 54.208
Նախագահ Շվեյցարիա Հրաչ Կապրիելյան
Մարզիչ Հայաստան Վարդան Բիչախչյան
Կայք
Լիգա Բարձրագույն խումբ
2022/23 6-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Արարատ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 10-ին Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ»։ 1938 թվականից սկսած ակումբը ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թվականները կրկին վերադարձ նախորդին. Ակումբը կրկին վերանվանվում է Սպարտակ։ Իսկ 1963 թվականից մինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով Հայաստանի ֆուտբոլի գավաթը, որի իրավահաջորդը ներկայումս գործող Հայաստանի անկախության գավաթն է։ 1954 թվականին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» ԽՍՀՄ տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ 1971 թվականից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։ 1973-ը կարող ենք համարել թիմի բոլոր ժամանակների լավագույն տարին, քանի որ ԽՍՀՄ առաջնության կարևորագույն չեմպիոնությունը «Արարատի» համար առաջինն ու վերջինն էր։ 1975-ին երևանցիները երկրորդ անգամ են տիրանում բաղձալի գավաթին։ Հաջորդ տարի մասնակցում են եզրափակչին, կրկին մոտ լինելով երկրորդ անընդմեջ նվաճմանը։

1974 թվականին արարատցիները հաջող էին խաղում Չեմպիոնների գավաթ (ներկայումս Չեմպիոնների լիգա՝ ՉԼ) մրցաշարում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականների լավագույն ակումբն էր՝ Մյունխենի «Բավարիան», որը նախորդ տարի դարձել էր ԽՍՀՄ առաջնության հաղթող։ Երևանում մերոնք ցուցադրելով փայլուն խաղ՝ հաղթեցին մի ակումբի, որի կազմում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրանց Բեկենբաուերը, Կառլ-Հայնց Ռումենիգեն, Գերդ Մյուլլերը, որը Գերմանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և այլք։ Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին հեղինակում է Արկադի Անդրեասյանը։ Ափսոս, որ Մյունխենում տեղացիները հաղթում են 2։0 հաշվով և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այդ տարի նույնպես «Բավարիան» նվաճում է Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ «Արարատից» կրած պարտությունը միակն էր ողջ մրցաշարում։

Նախկին անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ առաջնություն
Ոսկե մեդալակիր (1) 1973
Արծաթե մեդալակիր (2) 1971, 1976 (Գարուն)
ԽՍՀՄ գավաթ
Ոսկե մեդալակիր (2) 1973, 1975
Արծաթե մեդալակիր (2) 1954, 1976
Հայաստանի Բարձրագույն խումբ
Ոսկե մեդալակիր (1) 1993
Արծաթե մեդալակիր (4) 1996-97, 1999, 2000, 2008
Բրոնզե մեդալակիր (1) 1994
Հայաստանի Առաջին խումբ
Ոսկե մեդալակիր (1) 2010
Արծաթե մեդալակիր (1) 2005
Հայաստանի Գավաթ
Ոսկե մեդալակիր (5) 1993, 1994, 1995, 1997, 2008
Արծաթե մեդալակիր (2) 2001, 2007
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթ
Ոսկե մեդալակիր (1) 2008
Արծաթե մեդալակիր (1) 1997

Առաջնության և Գավաթի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Դ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ Առաջնության ռմբարկու Գավաթ
1992 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 34 27 4 3 145 22 +123 58 Հայաստան Վահե Յաղմուրյան (38) 1/8
1993 Հայաստանի Բարձրագույն խումբ 1 28 23 5 0 92 9 +83 51 Հայաստան Վահե Յաղմուրյան (20) Հ
1994 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 28 21 5 2 109 21 +88 47 Հայաստան Վահե Յաղմուրյան (18) Հ
1995 Հայաստանի Բարձրագույն խումբ 1 10 6 2 2 34 11 +23 20 Հայաստան Արմեն Շահգելդյան (7) Հ
1995-96 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 22 12 3 7 58 28 +30 39 1/2
1996-97 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 22 17 1 4 54 18 +36 52 Հ
1997 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 18 7 6 5 32 21 +11 27 -
1998 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 26 10 5 11 40 40 0 35 Հայաստան Արամ Ոսկանյան (10) 1/4
1999 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 32 22 6 4 63 21 +42 72 1/4
2000 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 18 5 5 50 23 +27 59 Հայաստան Տիգրան Եսայան (17) 1/2
2001 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 22 13 3 6 42 22 +20 42 Ե
2002 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 22 9 6 7 39 22 +17 33 1/4
2003 թվականին Արարատը հեռացվել է բոլոր առաջնություններից
2004 Հայաստանի Առաջին խումբ 7 30 16 1 13 83 50 +33 49 -
2005 Հայաստանի Առաջին խումբ 2 24 18 2 4 72 18 +54 56 -
2006 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 15 4 9 48 35 +13 49 Հայաստան Նշան Էրզրումյան (17) 1/4
2007 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 15 4 9 49 42 +7 49 Բրազիլիա Մարկոս (22) Ե
2008 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 18 5 5 48 23 +25 59 ՀայաստանԲրազիլիա Մարկոս (17) Հ
2009 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 28 2 8 18 20 54 -34 14 Հայաստան Կարեն Ավոյան] (4) 1/4
2010 Հայաստանի Առաջին խումբ 1 24 17 4 3 50 19 +31 55 Հայաստան Գևորգ Կարապետյան (20) -
2011 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 28 2 4 22 14 57 -43 10 Հայաստան Կարեն Խաչատրյան (6) 1/4
2012-13 Հայաստանի Բարձրագույն խումբ 7 42 9 6 27 27 70 -43 33 Հայաստան Տիգրան Ոսկանյան (5) 1/4
2013-14 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 12 8 8 30 23 +7 44 Սերբիա Ալեքսանդր Ռակիչ (10) 1/4
2014-15 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 28 3 4 21 28 69 -41 13 Սերբիա Ալեքսանդր Ռակիչ (10) 1/4
2015-16 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 28 9 10 9 28 31 -3 37 Հայաստան Գևորգ Նռանյան (6) 1/4
2016-17 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 30 3 3 24 17 53 -36 12 Հայաստան Գեղամ Թումբարյան (3) 1/4
2017-18 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 30 5 6 19 33 65 -32 21 Հայաստան Անդրանիկ Քոչարյան (9) 1/4
Դ = Դիրք; Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 17, 2014

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Հայաստան ԴՊ Գոռ Մարտիրոսյան
2 Հայաստան ԿՊ Կարեն Խաչատրյան
3 Հայաստան ՊՇ Ավետիս Ղազարյան
4 Սերբիա ՊՇ Չեդոմիր Տոմիչ
5 Հայաստան ՊՇ Գոռ Մկրտումյան
6 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԿՊ Ջամել Ուոլես
7 Սերբիա ՀՐ Ալեքսանդար Ռակիչ
8 Հայաստան ԿՊ Դավիթ Գ. Գրիգորյան
9 Ֆրանսիա ՀՐ Կևին Ֆրանչեսկո Ռոբին դի Լաուրո
10 Հայաստան ԿՊ Սերգեյ Ամրոյան
11 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԿՊ Բրայան դե լա Ֆուենտե
12 Ֆրանսիա ԿՊ Զավեն Բուլուտ
Դիրք Խաղացող
13 Հայաստան ԿՊ Ռոման Հովհաննիսյան
14 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԿՊ Քրիստիան Քոլին Քինգ
15 Հայաստան ԿՊ Արմեն Դուրունց
16 Հայաստան ԿՊ Տիգրան Մելիքյան
17 Հայաստան ԿՊ Արսեն Հովհաննիսյան
18 Հայաստան ԿՊ Գորիկ Խաչատրյան *
19 Հայաստան ՀՐ Սամվել Հակոբյան
20 Հայաստան ԿՊ Արայիկ Մկրտչյան
21 Հայաստան ՊՇ Արարատ Պողոսյան
22 Հայաստան ԴՊ Արման Մելիքսեթյան
23 Սերբիա ԿՊ Զդրավկո Կովաչևիչ
24 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՀՐ Դերիլ Դեյվոն Օդոմ
25 Իրան ՊՇ Կազեմ Սեյեդ Սադեղի
27 Սերբիա ՊՇ Նիկոլա Պրեբիրաշևիչ
88 Հայաստան ԴՊ Լևոն Մինասյան

Ակումբային աշխատակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավար անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագահ համասեփականատեր - ՇվեյցարիաՀրաչ Կապրիլյան[2]
  • Համասեփականատեր - Շվեյցարիա Վարդան Սրմաքեշ
  • Փոխնախագահ / Գործադիր տնօրեն - ՀայաստանԱրկադի Անդրեասյան
  • Ադմինիստրատոր - ՀայաստանԱրայիկ Եգյան
  • Մամուլի քարտուղար - ՀայաստանՍամվել Սուքասյան

Մարզչական աշխատակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր մարզիչ - Հայաստան
  • Ավագ Մարզիչ - Հայաստան Վարազդատ Ավետիսյան
  • Մարզիչներ - Հայաստան Ալբերտ Աճեմյան, Կարեն Նավոյան
  • Դարպասապահների մարզիչ - ՀայաստանՖելիքս Հակոբյան[3]
  • Երիտասարդական թիմի մարզիչ - ՀայաստանՏիգրան Գսպեյան

Արարատ 2

  • Գլխավոր մարզիչ - Հայաստան Գալուստ Պետրոսյան
  • Ավագ մարզիչ - Հայաստան Ալբերտ Աճեմյան
  • Մարզիչներ - Հայաստան Կարեն Նավոյան, Ալյոշա Աբրահամյան
  • Դարպասապահների մարզիչ -Հայաստան Էդիկ Երիցյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստան - Ակումբների հիմնադրման ցուցակ». Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  2. «Հրաչ Կապրիելյան. Քանի դեռ չի փոխվել ՀՖՖ-ի ղեկավարությունը, Հայաստանում ֆուտբոլ չի լինի»: PanArmenia.NET: Վերցված 25 Հունվարի 2015։
  3. «Ալյոշա Ամրահամյան հայաստան դարպասապահների դպրոցի անհրաժեշտություն կա»: Արխիվացված 2014-09-26 Wayback Machine www.armsport.am: Վերցված՝ 25 Հունվարի 2015։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Բաղդասարյան, Արարատ 73։ Հայկական ֆուտբոլի ոսկեդարը, Երևան, «Նյումեգ», 2023 — 544 էջ, ISBN 978-9939-967-12-7։
  • Արսեն Կակոսյան։ «Երեկոյան ֆուտբոլ», Երևան, 1974
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «ՄԱՐԿԱՐՈՎԱ, հայ ֆուտբոլիստ», Երևան, 2002
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «Արարատ» — Սիրելի թիմ», Երևան, 2006
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «Անդրիասյան եղբայրեր, ֆուտբոլի դաշտի գեներալներ, Երևան, 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 694