Արամ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ
Aram
Ֆիլմի պոստերը
Ժանր դրամա
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական 2002
Լեզու հայերեն, ֆրանսերեն
Ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյան
Պրոդյուսեր Ժան-Ֆիլիպ Անդրակա
Քրիստիան Բերարդ
Սցենարիստ(ներ) Ռոբերտ Քեշիշյան
Դերակատարներ Սիմոն Աբգարյան
Լյուբնա Ազաբալ
Սերժ Ավետիքյան
Ալան Մոտտե
Մետյու Դեմի
Ընկերություն BAC Film
Տևողություն 87 րոպե
IMDb ID 0338732
description

Արամը ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմ է նկարահանված ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի կողմից։
«Արամ» ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ Ֆիլմը վարձույթ դուրս է եկել 2002 թվականի նոյեմբերին, իսկ 2003 թվականի հունիսի 29-ին ցուցադրվել է Մյունխենի կինոփառատոնում, որտեղ հաղթել է «Մեծ հույսեր» անվանակարգում։

2004 թվականի հուլիսի 2-ին ֆիլմը ցուցադրվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որտեղ ներկայացված էր մրցույթի գրան-պրի անվանակարգում (գրան-պրի մրցանակը այդ տարի շնորհվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմին)։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2008 թվականի ապրիլի 14-ին Հունգարիայում։

Սյուժե[խմբագրել]

Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն ետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին ընտանիքի հայր Միհրան Սարգիսյանը, այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է նրա մեծ եղբայր Արամին և ստիպում է լքել հայրական տունը։
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա։ Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ ծայրահեղական ընկերությունից, ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ ...

Դերասաններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]