Արամ Սաֆրաստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Սաֆրաստյան
Aram Safrastyan-1963.jpg
Ծնվել է հուլիսի 14, 1888({{padleft:1888|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}})
Մահացել է հունիսի 12, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}}) (77 տարեկանում)
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Կրթություն Q192964? և Թբիլիսիի պետական համալսարան
Գրքեր Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին քառահատորյակը, Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում փաստաթղթերի ժողովածուն (համահեղինակ Մ. Զուլալյան)
Գործունեություն թարգմանիչ
Ամուսին Տիրուհի
Ծնողներ Հայրը` Խաչատուր (Ղևոնդ) Սաֆրաստյան
Երեխաներ Սեդա, Լևոն, Սուսաննա

Արամ Խաչատուրի Սաֆրաստյան (1888-1966)` հայտնի հայ գիտնական-թուրքագետ, քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել]

Արամ Սաֆրաստյանը 1911 թ.

Ծնվել է 1888 թ. Վանի Այգեստան թաղամասում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Այգեստանի միջնակարգ կենտրոնական դպրոցում, որն ավարտելուց հետո նա մանկավարժական աշխատանք է տանում Վանի Հայնկույսերի դպրոցում, իսկ այնուհետև Աղթամարի վանքի, Բայազեդի և Շաբին-Կարահիսարի դպրոցներում։ 1911 թ. նա մեկնում է Ստամբուլ և ընդունվում Ստամբուլի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի հումանիտար գիտությունների ֆակուլտետը, որը շուտով միանում է Ստամբուլի համալսարանի համանուն ֆակուլտետի հետ։ 1915 թ. գերազանց դիպլոմով ավարտելով համալսարանը, Սաֆրաստյանը ստանում է Թուրքիայի միջնակարգ դպրոցների մասնագետ-ուսուցչի կոչում և աշխատանքի անցնում Բերա թաղամասի Գալաթասարայի լիցեյում, որտեղ նա ավանդում է 1915-1917 թթ.։ Երիտթուրքական կառավարությունը պատերազմի առիթն օգտագործելով, 1915-1918 թթ. իրականացնում է արևմտահայության իսպառ բնաջնջման անմարդկային ծրագիրը, որի պատճառով Արամ Սաֆրաստյանը 1919 թ.ի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվում է Հայաստան, իսկ 1920 թ` Թիֆլիս։

Երբ 1922-1923 թթ. սկսվեց արաբական տառերից հրաժարվելու շարժումը, Արամ Սաֆրաստյանը այդ գործի առաջին շարքերում էր։ Նա ակտիվ մասնակցություն է ունենում Թբիլիսիում նոր ադրբեջաներեն տառերով լույս տեսնող Յենի յոլ թերթին և Դան յըլդըզի ամսագրին, որպես վերջինիս պատասխանատու քարտուղար։ Շուտով նա ընտրվում է Վրաստանում նոր ադրբեջանական տառերի կոմիտեի անդամ-քարտուղար։ 1926 թ Սաֆրաստյանը մասնակցում է Բաքվում գումարված Համամիութենական թուրքագիտական կոնգրեսին՝ իբրև Վրաստանի պատգամավոր։ Խորհրդային իշխանության կողմից ենթարկվել է հալածանքների. 1937-1939 թթ. բանտարկվել է, 1949-1955 թթ. աքսորվել է Սիբիր։ Աքսորից վերադառնալուց հետո տեղափոխվել է Երևան։ Մահացել է 1966 թ. Երևանում։

Գործունեություն[խմբագրել]

Արամ Սաֆրաստյանը 1940-ական թթ.

Երիտասարդ տարիներից եղել է ՀՅԴ անդամ, Առաջին աշխարհամարտից հետո ղեկավարել է Կ.Պոլսի ՀՅԴ կազմակերպությունը։ Աշխատակցել է պոլսահայ մամուլում, հրատարակել է մանկավարժության նվիրված պարբերականներ։ Որպես արևմտահայության ներկայացուցիչ 1919 թ. ընդգրկվել է ՀՀ խորհրդարանի կազմում, ընտրվելով նրա քարտուղարների կազմում։ 1921 թ. հեռանալով քաղաքական գործունեությունից զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքով Թիֆլիսում։ 1958 թ. մինչև կյանքի վերջը եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հիմք դնելով օսմանագիտական հետազոտություններին Հայաստանում։

Աշխատություններ[խմբագրել]

  • Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին քառահատորյակը
  • Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում փաստաթղթերի ժողովածուն (համահեղինակ Մ. Զուլալյան)

Աղբյուրներ[խմբագրել]

Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, թիվ 8, 1963, էջ 117-120