Արամ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Պետրոսյան
ԱԱՀ՝ Արամ Պետրոսյան
Ծննդյան օր՝ մարտի 14, 1972
Ծննդավայր՝ Վանաձոր, Հայաստան
Ազգություն Հայ

Արամ Պետրոսյան (ծնվ. մարտի 14, 1972, Վանաձոր, Լոռու մարզ), հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ: Մրցանակակիր է նաև Կոմիտաս-125 (երկրորդ մրցանակ) և Ալեքսանդր Զեմլինսկի միջազգային կոմպոզիտորական մրցույթներում (ԱՄՆ, 1999, ֆինալիստ):[1] Օրատորիալ, սինֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործությունների հեղինակ է:

Ստեղծագործություններ [խմբագրել]

  • «Նարեկ» սինֆոնիա-կանտատը, գլխավոր մրցանակ է շահել դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի կազմակերպած Վիեննայի Միջազգային Կոմպոզիտորական Մրցույթում: Կատարվել է «Վիեն մոդեռն» փառատոնում, 2000 թվականի նոյեմբերի 9-ին:

Աղբյուրներ [խմբագրել]