Արամ Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Շահինյան
Ծնվել էհունիսի 26, 1938(1938-06-26)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 4, 2020(2020-02-04)[1] (81 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Պարգևներ
ՀայրԱրտաշես Շահինյան

Արամ Արտաշեսի Շահինյան (հունիսի 26, 1938(1938-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 2020(2020-02-04)[1], Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս, ֆիզքիմիկոս։ Քիմիական (1982) և ֆիզիկամաթեմատիկական (1992) գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1990), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), ակադեմիկոս[2]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009)[3]։

Մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ Արտաշես Շահինյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնի, 1974-1986 թվականներին՝ Փորձարարական կենսաբանության, 1986 թվականից՝ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի լաբորատորիաների վարիչ, 1992-1999 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, 1999-2002 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 2000-2002 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի տնօրեն, 2002-2004 թվականներին՝ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 2004-2006 թվականներին՝ փոխնախագահի տեղակալ, 2006-2007 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիայի քարտուղարի պաշտոնակատար։ Ամերիկյան լուսակենսաբանական (1989) և քիմիական (2005) գիտությունների ընկերությունների անդամ է։ ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2007-2008), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (2008-2011), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2007-2011), 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական մասի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Առաջարկել է նշված համակարգերում կառուցվածքային անցումների տեսություն, զարգացրել քիմիական և կենսաբանական տեղեկագիտական գիտությունների ուղղությունը[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роль структурной организации ионных мицелл в механизме формирования макромолекул в эмульсиях.- Ереван, Изд-во АН АрмССР, 1985, 181 с
  • Ակադեմիկոս Արտաշես Լիպարիտի Շահինյան.- Երևան, Գիտություն, 2006, 362 էջ
  • Համառոտ տարեկան հաշվետվություն.- Երևան, ՀՀ ԳԱԱ, 2005[5]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://armdaily.am/?p=79204&l=am
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արամ Շահինյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]