Արամ Մանուչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Մանուչարյան
Ծնվել էմայիսի 3, 1893(1893-05-03)[1]
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական աշխատող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արամ Վահանի Մանուչարյան (մայիսի 3, 1893(1893-05-03)[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Սկզբնական կրթությունն ստացել է Իգդիրի քաղաքային դպրոցում։ 1914 թվականին ուսման նպատակով մեկնել է Ռումինիա։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին քարոզչություն է տարել ռուսական բանակում, մասնավորապես հայ զինվորների մեջ։ 1918 թվականին վերադարձել է Հայաստան, պրոպագանդիստական ու կազմակերպչական աշխատանք տարել տարբեր վայրերում։ 1920 թվականին ընտրվել է ՌՍԴԲ (բ) կ Երևանի կոմիտեի անդամ, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի ջախջախումից հետո ձերբակալվել է։ Բանտում եղել է կուսակցական ընդհատակյա բջջի անդամ։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2] աշխատել է առողջապահության, հողագործության, կապի բնագավառներում և Հայկոմկուսի Կենտկոմի ապարատում։ 1936-1937 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի կապի ժողկոմատի հայկական գրասենյակի լիազորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 256