Արամ Գրիգորյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը քաղաքական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)։

Արամ Արամայիսի Գրիգորյան (սեպտեմբերի 27, 1977, Ստեփանակերտ, ԼՂՀ), Արցախցի քաղաքակն և պետական գործիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1993թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1993թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետը։

1993-1995թթ. ծառայել է ԼՂՀ Զինված ուժերում։ 1995թ. ուսումը շարունակել և 1999թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ 2002թթ. նույն համալսարանի բազայի վրա ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ։ 2004թ. ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հեռակա բաժինը։

2003թ. ՀՀ Հանրապետական հիվանդանոցի ախտորոշման կենտրոնում անցել է կլինիկական օրդինատուրա՝ Էնդոսկոպիա մասնագիտությամբ։ 2008-2009թթ. զբաղեցրել է ԼՂՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ 2009թ.-ի նոյեմբերի 1-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, վերադառնալով մասնագիտական աշխատանքի ԼՂՀ Հանրապետական հիվանդանոց ՓԲԸ-ում։

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքից։ 2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2013թ-ի հունվարի 9-ին ընտրվել է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Ամուսնացած է,ունիերկուզավակ։