Արամ Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Ռոբերտի Ավանեսյան, (նոյեմբերի 8, 1966, Մարտունի - սեպտեմբերի 14, 1992, Փիրաբուլաղ, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, հետախույզ, հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1991 թվականներին կազմակերպել է կամավորական ջոկատ, մասնակցել Մարտունու, Շահումյանի ինքնապաշտպանական և Վերին Վեյսալուի, Խոջավենդի, Ղարադաղլուի, Ամիրանլարի, Փիրաբուլաղի ռազմական գործողություններին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։