Արամայիս Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամայիս Մնացականյան
Ծնվել է1911[1]
Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 18, 1984(1984-11-18)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արամայիս Նավասարդի Մնացականյան (1911[1], Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 18, 1984(1984-11-18)), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։

Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ ժողովրդի մասնակցությանը 1939-1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմին։ «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս և համաշխարհային հասարակական մտքի գնահատմամբ» (1965) աշխատության մեջ (հիմնականում հրապարակված նյութերի հիման վրա) ցույց է տվել ցարական ինքնակալության ու Ռուսաստանի դեմոկրատական շրջանների վերաբերմունքը հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը, համաշխարհային առաջավոր հասարակայնության արձագանքը 1890-ական թթ. և 1915-1916 թթ. Թուրքիայում կատարված իրադարձություններին։

«Վ.Ի. Լենինը և ազգային հարցի լուծումը ԽՍՀՄ-ում» (1970, ռուս.) մենագրության մեջ այլ հարցերի հետ մեկտեղ լուսաբանել է խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախապատրաստման և ընդունման պատմությունը, դեկրետը համարել Հայաստանի ինքնորոշման հռչակման և հայկական ժողովրդական հանրապետության ստեղծման ակտ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամայիս Մնացականյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 652
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։