Արալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արալիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Արալիազգիներ (Araliaceae)
Ենթաընտանիք Արալիայիններ (Aralioideae)
Ցեղ Արալիա (Aralia)
L., 1753

Արալիա (լատին․՝ Aralia), պատկանում է բաղեղազգիների (Araliaceae) ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներն աչքի են ընկնում դեկորատիվ բարձր արժանիքներով և հատկապես փայլուն-կանաչավուն, նախշավոր տերևներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում են ջերմատներում և բնակարաններում։ Հատկապես տարածված A.Sieboldi Hort (Fatsia japonica Dcne Planch.) տեսակը։ Խայտաբղետ ձևերից ուշագրավ են Fatsia Sieboldi Hort. fol. albomarginatis-ը՝ սպիտակեզրավոր տերևներով և A. elegantissima filicifolia Moore-ն։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին չինաստանում այդ բույսի միջուկից թուղթ էին պատրաստում։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ հաճախ է հանդիպում նաև թղթատու արալիան (A.papiriferaՏերևները շատ խոշոր են, մինչև 70 սմ տրամագծով և ներքևի կողմից սպիտակ արծաթագույն երանգով։ Բազմանում է հիմնականում գագաթնային կտրոններով, օդային անդալիսով և սերմերով։ Կրտոններից աճեցրած բույսերը, սերմերից ստացվածների համեմատությամբ, ավելի ցածրահասակ են լինում։ Բույսերը տնկելու համար խորհուրդ է տրվում պատրաստել հատուկ հողախառնուրդ, բաղկացած 3 մաս ճմահողից, 2 մաս տորֆահողից, 1 մաս տերևահողից և 1 մաս ավազից։ Վերատնկումը սովորաբար կատարում են վաղ գարնանը, երիտասարդ բույսերը՝ տարին մեկ, իսկ տարիքավոր բույսերը 2-3 տարին մեկ անգամ։ Ձմռան ընթացքում թե՛ ջերմատներում և թե՛ բնակարաններում արալիաները պահվում են առատ լուսավորության և 8-10° ջերմության պայմաններում։ Նկատվում է, որ բարձր ջերմության դեպքում բույսի ներքևի մասի տերևները թափվում են։ Պահանջում է չափավոր խոնավություն։ Խորհուրդ է տրվում ամռանը բույսերը պահել պատշգամբներում կամ պարտեզում, կիսաստվերում, իսկ պետական տնտեսություններում՝ հատուկ պատրաստված ծածկերի տակ։ Ջրման նորման պետք է ավելացնել և հաճախակի սնուցել լավ պատրաստված կոյաջրով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արալիայի դասը մտնում է Hydrangeoideae ենթաընտանիքի, բաղեղազգիների ((Araliaceae) ընտանիքի (Apiales) կարգի մեջ։

  ավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   դաս Արալիայի  
         
  կարգ Հովանոցավորներ     Hydrangeoideae ենթաընտանիք     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Բաղեղազգիների (Hydrangeaceae) ընտանիքի     70տեսակ    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  Ավելի քան 50 տեսակ   f2
     

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արալիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արալիա» հոդվածին։