Արագլախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագլախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խորդենածաղկավորներ (Geraniales)
Ընտանիք Խորդենազգիներ (Geraniaceae)
Ցեղ Արագլախոտ (Erodium)
Aiton, 1789

Արագլախոտ (լատին․՝ Erodium), ճայկտուց, կռնկախոտ, ծենի, խորդենազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ արագլախոտ հայկական (E. armenum), արագլախոտ Սոսնովսկու (E. sosnowskianum), արագլախոտ արագլային (E. ciconium), արագլախոտ խնդամոլային (E. cicutarium) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է՝ պատված կոշտ մազիկներով, բարձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները կրկնակի փետրաբաժան են, մերձարմատայիևները՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ բաց կարմրավուն, վարդագույն կամ մորեգույն։ Ծաղկում է ապրիլ-֊սեպտեմբերին։ Պտուղը տուփիկ է (նման է արագիլի գլխի, այստեղից՝ (արագլախոտ անվանումը)։

Կիրառական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են մրսածության, սրտային, կոկորդի, լնդերի հիվանդությունների ժամանակ, նաև որպես վերքամոքիչ միջոց։ Մեղրատու է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր մարգագետիններում, բաց ավազոտ վայրերում, դաշտերում, բանջարանոցներում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագլախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագլախոտ» հոդվածին։