Արաբական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական գայլ
Արաբական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Գայլազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Սովարական գայլ
Ենթատեսակ Արաբական գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus arabs
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արաբական գայլը (լատիներեն՝ Canis lupus arabs) գայլի տարատեսակ է, որը այսօր հանդիպում է հարավային Իսրայելում, հարավային և արևմտյան Իրաքում, Օմանում, Եմենում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսի Սինայ Պենինսուլա հատվածում։ Չափսերով արաբական գայլը փոքր է և հարմարվել է ապրել անապատային պայմաններում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ գայլերի հետ համեմատած չափսերով արաբական գայլերը ավելի փոքր են և թեթև։ Արաբական գայլերի ականջները ավելի մեծ են։

Ապրելակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական գայլ

Համեմետած այլ գայլերի արաբական գայլերը չեն ապրում մեծ խմբերով։ Նրանք որսում են 3-4 գայլերից կազմված ոհմակներով։ Մեծ թվով ոհմակները հազվագյուտ են։ Ի տարբերություն այլ գայլերի, արաբական գայլերը չեն ոռնում։

Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական գայլերի մորթին շատ խիտ չէ և ունի բավական կարճ մազեր, որի պատճառով էլ այս գայլերը ավելի փոքր տեսք են ստանում։ Միայն մեջքի վրայի մորթին է, որ նույնիսկ ամռանը երկար է մնում։ Ձմեռային մորթին երկար է, բայց ոչ այնքան երկար ինչպիսին այն լինում է այս գայլի հյուսիսում ապրող ցեղակիցների մոտ։ Այս գայլը միակն է ում մոտ բացակայում են թաթերի մեջտեղի երկու մատերը։ Սա բնորոշ է աֆրիկական վայրի շանը։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական գայլերը հարձակվում են այծերի և նույն կամ ավելի փոքր չափս ունեցող բոլոր կենդանիների վրա՝ նապաստակներ, կրծողներ և այլ փոքր գիշատիչ կենդանիներ։ Այս գայլը հովիվների համար լուրջ վտանգ է և նրանք կարող են ազատ կրակել այս գիշատիչի վրա։ Որսորդության պատճառով այս գայլերի թիվը կտրուկ նվազել է, բայց վերջին ժամանակներում գայլերին սպանողների պատիժների կիրառումներից հետո այս կենդանիների թիվը նորից սկսել է աճել։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական գայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական գայլ» հոդվածին։