Ատիրայի աստերոիդներ
Ատիրայի աստերոիդներ, կամ Ապոհելե աստերոիդներ, կամ Երկրաներքո մարմիններ, Ատենի աստերոիդների ենթադաս է: Այս աստերոիդների և պերիհելին, և ապոիհելին ընկնում են Երկրի ուղեծրի ներսում, այսինքն նրանց ամբողջ ուղեծիրը գտնվում է Երկրի ուղեծրի ներսում (որի պերիհելին կազմում է 0,983 ա. մ.):
Առաջին կասկածված Ատիրայի աստերոիդն էր 1998 DK36, սակայն այս խմբի առաջին հաստատված մարմինն է (163693) Ատիրան, որը հայտնաբերվեց 2003 թվականին: 2010 մարտի դրությամբ կային 10 կասկածված Ատիրայի աստերոիդներ, որոնցից յոթը դիտարկվել էին բազմաթիվ դիրքերում, և նրանցից միայն երկուսի ուղեծրերը հնարավոր է եղել հաշվարկել բավարար ճշտությամբ, որպեսզի շնորհվի հերթական համար (տես ստորև բերված ցանկը); ևս 28 մարմիններ ունեն ավելի փոքր ապոհելի քան Երկրի ապոհելին (1,017 ա.մ.):
Մեծ մասամբ օգտագործվող աստերոիդների որոնման մեթոդների պատճառով այժմ հայտնի չեն այնպիսի աստերոիդներ, որոնք շարժվում են Վեներաի կամ Մերկուրիի ուղեծրերի ներսում (Վուլկանոիդներ):
Այս խումբը դեռևս չունի ընդունված անվանում: Ապոհելե անունը առաջարկվել է 1998 DK36-ի հայտնաբերողների կողմից,[1] որը Հավայիերեն նշանակում է ուղեծիր; այն ընտրվել է ապոհելի (ապոկենտրոն) և հելիոս բառերի հետ նմանության պատճառով:[2] Այլ հեղինակներ ընդունում են Երկրաներքո մարմիններ եզրութը:[3] Սակայն մյուսները, հետևելով ընդունված սովորույթին, անվանել նոր աստերոիդների խմբերը այդ խմբի առաջին հաստատված մարմնի անունով,[4][5] օգտագործում են Ատիրայի աստերոիդներ անվանումը:[6]
Ցանկ [խմբագրել]
2010 թվականի փետրվարի 12-ի դրությամբ հաստատված և կասկածյալ Ատիրայի աստերոիդների ցանկ:[7]
| Անունը | Պերիհելի (ա. մ.) |
Մեծ կիսաառանցքը (ա. մ.) |
Ապոիհելի (ա. մ.) |
Էքսցենտրիսիտետ | Թեքում (°) |
Դիտարկումները (առճակատումների քանակը) |
|---|---|---|---|---|---|---|
| 2008 EA32 | 0,428 | 0,616 | 0,804 | 0,305 | 28,3 | 2 |
| (164294) 2004 XZ130 | 0,337 | 0,618 | 0,898 | 0,454 | 3,0 | 3 |
| 2006 WE4 | 0,641 | 0,785 | 0,928 | 0,183 | 24,8 | 2 |
| 2005 TG45 | 0,428 | 0,681 | 0,935 | 0,372 | 23,3 | 3 |
| 2006 KZ39 | 0,292 | 0,616 | 0,939 | 0,525 | 9,4 | 1 (2 օր) |
| 2008 UL90 | 0,431 | 0,695 | 0,959 | 0,38 | 24,3 | 2 |
| 2004 JG6 | 0,298 | 0,635 | 0,973 | 0,531 | 18,9 | 2 |
| 1998 DK36 | 0,405 | 0,692 | 0,980 | 0,416 | 2,0 | 1 (1 օր) |
| (163693) Ատիրա | 0,502 | 0,741 | 0,980 | 0,322 | 25,6 | 6 |
| 2007 EB26 | 0,119 | 0,550 | 0,980 | 0,783 | 8,4 | 1 (6 օր) |
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Tholen D. J. and Whiteley R. J. (1998). «Results from NEO searches at small solar elongations». Bulletin of the American Astronomical Society 30: 1041.
- ↑ http://abob.libs.uga.edu/bobk/ccc/cc070998.html
- ↑ Michel P., Zappalà V., Cellino A., and Tanga P. (2000). «Estimated abundances of Atens and asteroids on orbits between Earth and Sun». Icarus 143 (2): 421–424.
- ↑ Wm. Robert Johnston։ «Names of Solar System objects and features»։ http://www.johnstonsarchive.net/astro/names.html։ Վերցված է 2010-04-03։
- ↑ Shoemaker E M (1983). «Asteroid and Comet Bombardment of the Earth». Annual Review of Earth and Planetary Sciences 11: 461–494.
- ↑ «Near-Earth Object Groups»։ NASA։ http://neo.jpl.nasa.gov/neo/groups.html։ Վերցված է 2010-04-03։
- ↑ «List Of Aten Minor Planets»։ Minor Planet Center։ 02/04/2010։ http://www.minorplanetcenter.org/iau/lists/Atensq.html։ Վերցված է 2010-10-25։
|
||||||||||||||||