Ավտոպիլոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 747-ի ավելի հին մոդելի ավտոպիլոտի պանելը

Ավտոպիլոտ, մեխանիկական, էլեկտրական, կամ հիդրավլիկ համակարգ է, որը օգտագործվում է առանց մարդու միջամտության՝ փոխադրամիջոցի ուղղորդման համար:

Բովանդակություն

Բոինգների ավտոմատ կառավարման համակարգեր [խմբագրել]

Բոինգների ավտոմատ կառավարումը մեխանիկական, էլեկտրական, տեխնիկական և հիդրավլիկ կառավարման համակարգերի միասնական ամբողջություն է: Ավտոմատ կառավարման ժամանակ համակարգն ինքն է որոշում կառավարման դրույթները և փոփոխման ֆունկցիաները:

Ռազմական բոինգներ [խմբագրել]

Ռազմական բոինգների ավտոմատ կառավարման համակարգերը հանդիսանում են ՏՀՏ-ների, տեխնիկական և ավտոմատ կառավարման համակարգերի առաջընթացի խոսուն վկաները: Ներկայումս դեռևս քիչ չեն ձեռքով կառավարվող բոինգների կառավարման համակարգերի կիրառությունը, սակայն նրանք մեծապես զիջել են իրենց դիրքերը ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման և կիրառման նկատմամբ:

Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների շրջանակներում մեծ կիրառություն են վայելում «թռիչքը վերահսկող համակարգերը» (անգլ.՝ Flight Control Systems), որոնք նախատեսված են ինքնաթիռի թռիչքի անխափան ընթացքը կառավարելու և վերահսկելու համար: Թռիչքի վերահսկման գործընթացն ապահովելու համար միաժամանակ աշխատեցվում են մի քանի ծրագրեր, որոնք բեռնավորված են տարբեր համակարգիչների վրա` հուսալի և կայուն գործունեություն ապահովելու համար: Այն կիրառվում է «Systems Interface’s OASIS» պլատֆորմի վրա` օգտագործելով «Versa View», «RSView», «RSWeb Server» և «Microsoft SQL Server» տեխնոլոգիական գործիքներ:

Ներկայումս ռազմական բոինգների ներքին կառավարման ատոմատացումն իրականացվում է բոլորովին վերջերս նախագծված «ICAD» ծրագրային համակարգով, որը հանդիսանում է գիտելիքահենք ճարտարագիտական և նախագծման ծրագիր: Այս գիտելիքահենք ծրագիրն իր լայն կիրառությունն է գտել հատկապես բոինգ 737 և 777 մոդելների շրջանակներում: Ծրագիրն էապես կրճատում է ինքնաթիռներում կիրառվող էլեկտրական ուրվագծերի հոսքերը: Բոինգների 777 ընտանիքի մոդելների նախագծումն իրականացվում է միմիայն թվային տարբերակով:

Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների թռիչքների կարգավորման գործընթացը համակցվում է թվային վահանակների օգտագործմամբ, որտեղ բեռնավորված է նախագծված համապատասխան ծրագրային համակարգը: Իսկ ինքնաթիռում տեղադրված է համապատասխան թվատախտակ` փոխանցվող ազդանշաններն որսալու և իրագործելու համար: Թվատախտակի սարքավորման վրա բեռնավորված է նորարաություն հանդիսացող «ICAD» գիտելիքահենք համակարգը, որն էլ վերահսկում է ավտոմատ կառավարման գործընթացը:[1]

Ինքնաթիռների ավտոմատ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունները տարեկան կտրվածքով շատ մեծ գումարներ են ծախսում «ICAD» համակարգի ծրագրային լիցենզիաներ ստանալու համար: Տարեկան կտրվածքով հաշվարկվում է 1.75 ԱՄՆ դոլար:

Բոինգ 777-երն առաջնորդվում են առանց օդաչու իրականացվող թռիչքի համար նախագծված «Rockwell Collins AFDS-770» համակարգով, որն իր աշխատապրոցեսներում օգտագործում է FCP-2002 միկրոպրոցեսորներ: «Rockwell Automation VersaView» թվային ծրագիրը տրամաբանությամբ և մտածելակերպով օժտված ծրագիր է, որն ունակ է վերահսկելու և թելադրելու իրավիճակային մոտեցումներ:

Այս ասպարեզում լայնատարած կիրառություն է ստացել Ավտոմատացված Ուղղորդման Համակարգը (անգլ.՝ Automated Alignment System): Այն իր մեջ ներառում է 13 ավտոմատացված սարքավորումներ, ալեհավաքների կառավարման 200 բաղադրիչներ և 700 կատարողական շարժական մեխանիզմներ: Այս համակարգի գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ այն բավականին ճկուն է և օգտագործում է այնպիսի տեխնոլոգիական գործիքներ, որոնք մեծապես կրճատում են կառավարման աշխատատարությունը:

Նմանատիպ ավտոմատացված համակարգերի կիրառումը խթանիչ գործոն է ռազմական ոլորտի լրջախոհ առաջընթացի վերաբերյալ: Համեմատական ընդհանուր եզրերով այն բավականին աշխատատր է և ֆինանսատար: Սակայն պետք է հաշվի առնել, որ համակարգը նախագծվում է ընդամենը մեկ անգամ և իր կիրառությունն է գտնում տարբեր սարքավորումների վրա: Եվ որ ամենից նշանակալին է, պատերազմական գործողությունների ժամանակ առաջատար տեխնոլոգիաների կիրառման արդյունքում պարզապես բացակայում են մարդկային հնարավոր կորուստները:

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. [1] (անգ.)