Ավտոմատիկա գործարան (Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատիկա գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)։

Հիմնադրվել է 1956 թվականին։ Առաջին արտադրանքը (փոքրածավալ դիֆերենցիալ տրանսֆորմատորային սարքեր և հավասարակշռված կամուրջներ) թողարկվել է 1959 թվականին[1]։

1977 թվականին համախառն արտադրանքը կազմել է 19,7 միլիոն ռուբլի։ Արտադրել է տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման և հսկման էլեկտրաչափիչ սարքեր և լայն սպառման առարկաներ։ Արտադրանքի 30%-ը ունեցել է որակի պետական նշան։

Հիմնական արտադրամասերն էին՝ գալվանական, գործիքային։

Արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում, ինչպես նաև արտահանվել է աշխարհի 25 երկրներ։ Կոոպերացվել է երկրի 400 ձեռնարկության, հատկապես Նալչիկի էլեկտրասարքավորումների և Ուժգորոդի սարքաշինական գործարանների հետ։

Գիտատեխնիկական կապեր է ունեցել ունի Լենինգրադի, Երևանի պետական միութենական կոնստրուկորական բյուրոների, Մոսկվայի ստանդարտների համամիութենական ԳՀԻ-ի ու Թբիլիսիի անալիտիկ սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի հետ։ Գործարանը մասնաճյուղեր է ունեցել Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղ ում և Կալինինո քաղաքում։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արդյունաբերական Կիրովական-Վանաձորի ավերակները». jam-news.net/. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 466