Ավլաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավլաբույս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Թելուկազգիներ
Ցեղ Ավլաբույս
Լատիներեն անվանում
Bassia
All.
Հոմանիշներ

Chenoleioides (Ulbr.) Botsch.
Kirilowia Bunge
Kochia Roth
Londesia Fisch. & C.A. Mey.
Panderia Fisch. & C.A. Mey.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 20693
NCBI 267503
EOL 61798

Ավլաբույս (լատ.՝ Kochia), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 35, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ավլաբույս գետնատարած (K. postrata) և ավլաբույս սովորական (K. scoparia

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը ճյուղավորվող է, թավոտ, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները հերթադիր են՝ մազածածկ, գծաձևից մինչև թելանման։ Ծաղկաբույլը հասկանման է։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը թևանման ելուստներով ընկուզիկ է։ Սովորական ավլաբույսը մշակում են ավելներ պատրաստելու համար։ Միջակ անասնակեր է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, ավազոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png