Ավետիք Ղուրբանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Ղուրբանյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1899(1899-09-10)
ԾննդավայրԱխալցխա
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1938(1938-12-07) (39 տարեկան)
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ավետիք Ղուրբանյան Վիքիդարանում

Ավետիք Ղուրբանյան (սեպտեմբերի 10, 1899(1899-09-10), Ախալցխա - դեկտեմբերի 7, 1938(1938-12-07)), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ծնվել է Ախալցխայում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1922 թվականին եղել է Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի անդամ։ Մայակովսկու առաջին հայ թարգմանիչն է։ 1926 թվականին Ամո Խարազյանը Թիֆլիսում, Ռուսթավելու անվան թատրոնում, բեմադրել է նրա «Արմյանսկի բազար» պիեսը։ 1933 թվականին Ա. Ղուրբանյանը տեղափոխվում է Երևան և աշխատում Հայաստանի կուլտուրայի և պատմության ու գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։

Նա ուսումնասիրել է Նահապետ Քուչակի, Ֆրիկի, Գրիգորիս Աղթամարցու, Սայաթ-Նովայի գործերը և մենագրություններ գրել նրանց մասին։ Զբաղվել է նաև Խաչատուր Աբովյանի ժառանգությամբ։ Մահացել է 1938 թվականին[1]։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղեկցի երգեր (բանաստեղծություններ), Թիֆլիս, տպարան «Զարյա վոստոկա»-ի, 1926, 35 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բուշ Վիլհելմ։ Պլիխն ու պլյուխը.- Երևան։ Պետհրատի I տպարան, 1938.- 72 էջ։
  • Խորհրդային գրողներ։ Գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցների տասներորդ դասարանի համար.- Երևան։ Պետհրատ, 1940.- 457 էջ.- Բովանդ-ից՝ Մայակովսկի Վլադիմիր. Ձախ մարշ; Ժողովամոլներ։
  • Կիշ Լայոշ։ Վենգրիական կարմիր պրեսնյան.- Երևան։ Պետհրատ, 1931.- 30 էջ.- (Միջազգային հեղափոխական գրականություն)։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Անհաղթելի զենք։ Պաշտպանական և հայրենասիրական բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1942.- 72 էջ.- Բովանդ-ից՝ Ընկ. Նետտեին; Անհաղթելի զենք։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Արտասահման։ Բանաստեղծություններ և ակնարկներ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 289 էջ.- Բովանդ-ից՝ Դեպի տուն։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Բանաստեղծություններ, պոեմներ։ Գիրք 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1972.- 214 էջ.- Բովանդ-ից՝ Հրաման N 2 արվեստի բանակին։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Ընտիր երկեր։ Հատոր 1. Ես ինքս ; Բանաստեղծություններ ; Պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 553 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Մայակովսկի Վլադիմիր։ Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1940.- 336 էջ։ Վերատպությունը տե՛ս Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 599 էջ; Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 122 էջ; Հատընտիր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 696 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Բայց և այնպես; Ձեզ; Ձախ մարշ; Արտասովոր արկած ամառը…; Հրաման N 2 արվեստի բանակին; Ժողովամոլները; Նամակ պրոլետարական պոետներին; Մարքսիզմը զենք է…; Բլեկ ընդ ուայթ; Դեպի տուն; Ընկեր Նետտեին; Անհաղթելի զենքը; Մեր պատանեկությանը; Խոսակցություն ֆինտեսչի հետ պոեզիայի մասին։
  • Մարշակ Սամուիլ։ Ա՜յ քեզ ցրված մարդ.- Երևան։ Պետհրատի վիմագրատուն, 1933.- 12 չհ. էջ։
  • Սովետական գրողներ։ Գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցների տասներորդ դասարանի համար։ Չորրորդ բարեփոխված հրատ.- Երևան։ Հայպետհրատ, 1945.- 689 էջ.- Բովանդ-ից՝ Մայակովսկի Վլադիմիր. Ձախ մարշ; Ժողովամոլները։
  • Տաբիձե Տիցիան։ Վրաց նորագույն գրականությունը։ 19-րդ դար։ (Սեղմ ակնարկ).- Երևան։ Պետհրատ, 1931.- 88 էջ։
  • Տիխոնով Նիկ. Պատերազմ.- Երևան։ Պետհրատ, 1938.- 187 էջ։
  • Օկուլով Ալեքսեյ։ Կամո։ Պատմվածք.- Երևան։ Պետհրատ, 1932.- 78 էջ։
  • Բայց և այնպես (Վլադիմիր Մայակովսկի)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 336-337.