Ավետիք Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Հարությունյան
Ի ծնեԱվետիք Գագիկի Հարությունյան
Ծնվել էհուլիսի 11, 1984 (39 տարեկան)
ԾննդավայրԴիլիջան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ավետիք Գագիկի Հարությունյան (հուլիսի 11, 1984(1984-07-11), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Հարությունյանը ծնվել է 1984 թվականին, Դիլիջանում։ 1996 թվականին արժանացել է առաջին մրցանակին «Իմ ազատ և անկախ հանրապետությունը հինգ տարեկան է» մանկա-պատանեկան Հանրապետական փառատոնում։ 1997 թվականին ավարտել է Հովհաննես Շահամբեյանի անվան գեղարվեստի դպրոցը, 2000 թվականին՝ Դիլիջանի համար 2 միջնակարգ դպրոցը, 2005 թվականին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, կիրառական արվեստի նկարիչ-ձևավորողի որակավորմամբ։ 2015 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2015 թվականից՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» անդամ է։

Ավետիք Հարությունյանի ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ Հարությունյանի «Անուրեքներ» կտավը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին ցուցահանդես Եգիպտոսում, Եգիպտոսը իմ աչքերով, մանկա-պատանեկան փառատոն
  • 1999 թվականին անհատական ցուցահանդես Դիլիջանում
  • 2001 թվականին Խմբակային ցուցահանդես Դիլիջանում
  • 2001 թվականին անհատական ցուցահանդես Դիլիջանում
  • 2002 թվականին Խմբակային ցուցահանդես Իջևանում
  • 2008 թվականին «Բազե 2008» համահայկական փառատոնում ճանաչվել է «Բազե նկարիչ»
  • 2009 թվականին ԵԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղի հոբելյանական ցուցահանդես (10 տարի)` «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում
  • 2011 թվականին Խմբակային ցուցահանդես Դիլիջանի երկրագիտական թանգարան
  • 2014 թվականին Աշխարհի հայ նկարիչների միության ցուցահանդես՝ նվիրված «Սուրբ Սարգսի» տոնին
  • 2014 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում
  • 2014 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում «Հին ու նոր Երևան»
  • 2015 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում «Լեռն իմ Մասիս»
  • 2015 թվականին ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70 ամյակ»
  • 2015 թվականին հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում.բնանկար «Դիլիջան»
  • 2016 թվականին Աշխարհի հայ նկարիչների միության ցուցահանդես՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի 150 ամյակին, «Կորուստ» Հայաստանի ազգային պատկերասրահ
  • 2016 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, «Աննայի դիմանկարը»
  • 2016 թվականին բարեգործական ցուցահանդես վաճառք նվիրաբերություն Արցախին, Հայաստանի նկարիչների միությունում, «Լեռնային բնանկար»
  • 2016 թվականին Խմբակային ցուցահանդես Դիլիջանում «Ժողովրդական ստեղծագործության կենտրոն»՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի 90 ամյակի
  • 2016 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, նվիրված անկախո 25 ամյակի «Պայքար»
  • 2016 թվականին հանրապետական - մեկական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, «Ճանապարհ դեպի Գոշավանք»
  • 2016 թվականին Աշխարհի հայ նկարիչների միության ցուցահանդես՝ նվիրված անկախո 25 ամյակի «Պայքար» Հայ-արտ մշակութային կենտրոն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ ազատ և անկախ հանրապետությունը հինգ տարեկան է» մանկա-պատանեկան Հանրապետական փառատոնի մրցանակ, 1996
  • «Անցյալը, ներկան և ապագան երեխաների ստեղծագործություններում» միջազգային փառատոնի առաջին մրցանակ, 1998
  • «Փրկենք աշխարհի գանձերը» միջազգային փառատոնի մրցանակ, 1998
  • ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի և Նոր Դար երիտասարդական միության կողմից կազմակերպված «Վեց միլիարդի օրը» ցուցահանդեսի մասնակցության վկայական, 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոգ՝ նվիրված ԵԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղի հոբելյանական ցուցահանդես (10 տարի), Երևան, 2009 թվականին
  • Կատալոգ՝ «Դիլիջանի գույներ», Դիլիջան, 2011 թվականին էջ 39
  • Կատալոգ՝ Armenia։ Never-Never Land Contemporary Artists from Armenia 2015 թվականին, Վենետիկ, էջ 138-139

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]