Ավետիս Թևանյան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
| Ավետիս Թևանյան | |
|---|---|
Ավետիս Թևանյանը (անգլ.՝ Avadis «Avie» Tevanian) Apple-ի (Էփլ) Mac OS X օպերացիոն համակարգի գլխավոր ծրագրավորողներից մեկն է, ով աշխատել է Apple-ում 1997 թ. փետրվարից մինչև 2006 թ. մարտ:
Կենսագրություն[խմբագրել]
Էվի Թևանյանը ծագումով հայ ամերիկացի է, ծնվել է Մեն նահանգի Ուեստբրուկ քաղաքում: Թևանյանը Ռոչեստրի համալսարանում ստացել է մաթեմաթիկայի բակալավրի աստիճան, իսկ Կարնեգի-Մելլոն համալսարանում ստացել է մագիստրոսի և դոկտորի աստիճան համակարգչային գիտությունների ոլորտում: Կարնեգի-Մելլոնում Ռիչարդ Ռաշիդի հետ ստեղծել է Mach միկրոմիջուկը, որը հետագայում դարձավ NeXT օպերացիոն համակարգի և հետո միայն Mac OS X-ի հիմքը: Ավետիս Թևանյանը սկզբնապես աշխատել է NeXTComputer-ում, ապա Apple-ում՝ երկու դեպքում էլ Սթիվ Ջոբսի հրավերով: Սակայն միջուկի ստեղծումը Թևանյանի գլխավոր վաստակը չէր:
Այն բանից հետո, երբ Apple-ը գնեց NeXT-ը , Է. Թևանյանը, որը Apple էր եկել Սթիվ Ջոբսի հետ, գլխավորեց ծրագրային տեխնոլոգիաների բաժանմունքը և գլխավորեց այն մինչև 2003 թ. հուլիսը: 2003 թ. Ավետիս Թևանյանը դարձավ Apple computer-ի ծրագրային ապահովման մշակմանգծով փոխնախագահ: Նրա նախկին պաշտոնը զբաղեցրեց Բերտրան Սերլետը՝ Թևանյանի ենթական և գործընկերը դեռ 1989թ-ից NeXT-ի ժամանակներից:
Թևանյանը Apple-ում եղել է առաջին դեմքը Mac OS X օպերացիոն համակարգի մշակման ժամանակ: Նա կարողացավ թողարկել Apple-ի նոր օպերացիոն համակարգը, մի խնդիր, որը մինչ այդ չէր կարողացել լուծել ոչ ոք: Հենց Ավետիս Թևանյանի ղեկավարելու տաղանդի շնորհիվ ժամանակին թողարկվեց «իններորդ» Mac OS-ի դասական վերջին տարբերակը: Երբ 2001-2003 թթ-ականներին Microsoft-ի միակ օպերացիոն համակարգը Windows XP-ին էր, այդ ժամանակ լույս տեսան Mac OS X-ի երեք մեծ տարբերակներ՝մեկը մյուսից ավելի արագ, ավելի լավ և հարմար: Թևանյանը սահմանեց Apple-ի ծրագրային ապահովման բարձր ստանդարտներ և ձևավորեց նրա զարգացման ընդհանուր գաղափարախոսությունը երկար տարիների համար:
United States v. Microsoft դատավարության ընթացքում Թևանյանը հանդես եկավ ԱՄՆ-ի իրավական դեպարտամենտի կողմից որպես վկա և ցուցմունքներ տվեց Microsoft-ի դեմ: 2006 թ. մարտի 31-ին Էվի Թևանյանը հեռացավ Apple-ից:
2006 թ. մայիսին Թևանյանը ընդգրկվեց Tellme Networks-ի տնօրենների խորհուրդում, որը զբաղվում էր հեռախոսային ցանցերի ձայնային ծրագրերի մշակմամբ (գնվել է Microsoft-ի կողմից), այնուհետև Green Hills Software-ի ներդրվող համակարգերում:
2010 թ. հունվարի 12-ին Elevation Partners մասնավոր բաժնետիրական ընկերության կողմից հայտարարվեց, որ Թևանյանը ընդունվել է ընկերություն՝որպես կառավարիչ-տնօրեն:
Հղումներ[խմբագրել]
- Avie Tevanian Named Chief Software Technology Officer of Apple(անգլերեն)
- Adios Avie(անգլերեն)