Ավետիս Զարիֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Զարիֆյան
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղագործ

Ավետիս Զարիֆյան, հայ դեղագործ։

Ունեցել է դեղագործական կրթություն և աշխատել է որպես դեղագործ։ Կ. Պոլսի Կում կափու թաղամասում ունեցել է սեփական դեղատուն։ Եղել է Կ. Պոլսի դեղագործների միության հիմնադիր անդամներից մեկը։ Հայտնի է եղել որպես հանրային գործիչ։

1915 թվականին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, որտեղից աքսորվել է Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Գեհենից փրկվելով՝ վերապրել է։ 1936 թվականին տեղափոխվել է Փարիզ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12։